среда, 2 декабря 2015 г.

ԲՈԼՈՐՈՎԻՆ ՈՒՐԻՇ ԱՆԱՀԻՏ

Նկարիչների Միության ամենաավագ անդամ 93-ամյա  Արմեն Աթայանի արվեստանոցն այսօր  հարազատ տան վերածվեց.  այնտեղ իմ դիմանկարը ծնվեց :

   Աշխատանքը սկսելիս հենց սկզբից  էլ հրահանգեց` չշարժվե՛ս, չխոսե՛ս... Իսկ արվեստանոցում ցուրտ է` անշարժությունից փայտանում եմ, բայց դե բարձրաձայնել չեմ կարող: Այդ պահին ինձ օգնության է հասնում Վարպետի կինը`տիկին Էդան, ով  պարբերաբար տարբեր թեմաներով զրույցներ է  վարում: Երբ հերթը հասավ վոկալ արվեստին, ես չդիմացա ու սկսեցի երգել: Կոմիտաս եմ երգում` <<Քելեր-ցոլերը>>, երգում եմ, որ տաքանամ, նաև մտածում եմ, թե էսպես Վարպետն ավելի լավ կծանոթանա կերպարիս:
40 րոպե աշխատելուց հետո` Վարպետն ընդմիջում է հայտարարում: Ես նայում եմ դեռևս կիսատ իմ նկարին`   ու դեռատի  Անահիտին եմ այնտեղ տեսնում`  միանգամից հասկանում եմ, որ այս մեկը բոլորովին այլ գործ է լինելու:


















 Շատերին  իմ դիմանկարներ հավաքելու սովորությունը  որպես ինքնասիրահարվածության դրսևորում է դիտարկվում: Սակայն այդ ցանկությունն իրականում ինքս ինձ կողքից ճանաչելու, այլոց աչքերով դիտարկելու հնարավորություն է ընձեռում` ո՞վ եմ ես, ինչպիսի՞ն եմ ես, բնավորության և անձնային հատկանիշներից որոնք են գերակշռում, չէ՞ որ արվեստագետը ընդհանրական է քեզ ընկալում...

   Եվս 40 րոպե ու նկարը պատրաստ է: Առաջին հայացքից այն  ինձ փոքր-ինչ խորթ թվաց, սակայն քիչ  անց ես ու դիմանկարս մտերմացանք...
 Իրականում Արմեն Աթայանը նկարել էր այն Անահիտին, ում գրեթե ոչ-ոք չէր ճանաչում:
                                                                                                         ԱՆԱՀԻՏ ԿՈՐՅՈՒՆ
                                                                                                          02.12.2015



Комментариев нет:

Отправить комментарий