воскресенье, 15 марта 2015 г.

ՋՐԱՂԱՑՊԱՆԻ ՈՐԴԻՆԵՐԸ` ՌԵՄԲՐԱՆԴՏՆ ՈՒ ԱՐԾՐՈՒՆՅԱՆԸ...


Երբ Արծրունյանին հարցրեցի, թե ամենաշատը որ նկարչին է սիրում, նա միանգամից պատասխանեց` Ռեմբրանդտին:
<< Անո ջան, երկուսս էլ ջրաղացպանի որդիներ ենք`մեր մանկությունը ջրաղացի շուրջ բոլորն է անցել: Իր մտածողությամբ ինձ շատ է նման, էլ չասեմ, թե ինչ զիլ նկարիչ է: Ինքն իմ  ջահելության նկարիչն է` Լենինգրադում սովորելու տարիներին ամբողջ օրը Էրմիտաժ էի գնում ու ժամերով իր նկարներն էի ուսումնասիրում ` ես իրենով եմ նկարիչ դարձել>>, -ասում է Արծրունյանը ու ես պահը չկորցնելով` նրան եմ հայտնում , որ իմ նախապապս  ևս ջրաղացպան է եղել, -ինչըղ թե՞ Անո ջան, ուրախանում է նկարիչը ու ես միանգամից զգում եմ, թե ինչպես եմ հոգեհարազատ դառնում Արծրունյանին:
Իսկ երբ հարցնում եմ, թե Ռեմբրանդտի որ նկարն է նախընտրում, նա ձեռքը ետ է տանում ` մատնացույց անելով իր գլխավերևում կախված պաստառը: Այնտեղ հանճարեղ հոլանդացու `  1669 թ. վրձնած <<Անառակ որդու վերադարձը>> կտավի վերատպությունն էր կախված` << էդ նկարը մենակ հանճարեղ գործ չէ, էդ նկարի մեջ իմ ողջ կյանքի պատմությունն է ամփոփված: Հիմա դու իմ ասածը չես հասկանա, այ , որ 2 ամիս անցնի և ում, որ սպասում եմ  , Հայաստան վերադառնա, խոսքերիս իմաստը կհասկանաս>>...
Անշուշտ, վերադարձը, որպես   զուտ ֆիզիկական ետդարձ,  տեղի ունեցավ, սակայն այն   հոգևոր վերադարձը, որն Արծրունյանն էր  ակնկալում , այդպես էլ տեղի չունեցավ...
Բայց ո՞ վ գիտի միգուցե հրաշքը կայանա` չէ՞  որ, այս կյանքում անհնարին բաներ չկան: Ես շատ եմ ուզում, որ ամեն ինչ Վարպետիս սրտով լինի...
ԱՆԱՀԻՏ ԿՈՐՅՈՒՆ
հատված <<Իմ Էդուարդ Արծրունյանը>> հուշապատումից
Ռեմբրանդտ. Անառակ որդու վերադարձը 1669, Էրմիտաժ, Սանկտ-Պետերբուրգ

Комментариев нет:

Отправить комментарий