воскресенье, 8 февраля 2015 г.

ԵՐԲ ԱՊՐՈՒՄ ԵՍ ՆԿԱՐՆԵՐՈՒՄ....

Երբ նկարիչը քեզ է վրձնում, չես կարող ասել, սա ես չեմ. նա քեզ այդպես է տեսնում, ուրիշ բան, որ նա ժամանակի և տարածքի մեջ առաջ կամ ետ է ընկնում կամ էլ կերպարիդ մեջ իր ապրումներն ու զգացումներն է տեղավորում....

Հիմա ինձ ոչ-ոք չի կարող ասել` Անահիտ սխալ ես զգում կամ  մտածում. ո՞վ է ասել, թե  դիմացինի փորձը կամ դասը նաև իմն է..
Հատկապես արվեստում ամեն տեսակ սահմանափակումներին դեմ եմ` օրինակ, նկարիչը, ով ստեղծեց իմ մի քանի դիմանկարները, 20 տարի ձեռքը վրձին չէր վերցրել` իմ դիմանկարն այս տարի  երկրորդը կամ երրորդն  է: Եթե Կարեն Ավետիսյանին ես հանդիպեի որևէ սրճարանում ու արվեստի մասին զրույցն էլ հենց այնտեղ սկիզբ առներ, անկեղծ ասած, նրա խոսքերն ինձ խորթ կհնչեին, բայց քանի որ նրա տանն եմ` հատկապես արվեստանոցում, ամեն բան իր տեղն է ընկնում....
Տուն, որն արվեստագետն  իր ձեռքերով է կառուցել ու հենց  իր ուզած ձևով: Շուրջ բոլորս  տարբեր տեսակ խեցեգործական, փայտե և դարբնեգործական իրեր և առարկաներ են , որոնց հեղինակը ևս արվեստագետն է, բակում ճռվողում են տարատեսակ , գեղեցիկ թռչուններ, դրանք խնամում և բազմացնում է արվեստագետը...Վերջապես նա ընտանիք ունի,  ուր  11 երեխաներ կան և մի հրաշալի կին`Գոհարը, ում հետ շփումն անասելի հաճույք է պարգևում....
Սա խոսում է այն մասին, որ մարդն իր առջև դրված խնդիրներին  ստեղծագործաբար է մոտենում , այդ պատճառով էլ ամեն ինչ նրան հեշտությամբ  և առատորեն է տրվում:
  Կարեն Ավետիսյանը 54 տարեկան է : Նախնական մասնագիտական կրթությունը ստացել է Թերլեմեզյանի անվան Գեղարվեստի ուսումնարանում` 1976- 1980 թթ:  Այնուհետև խորհրդային բանակում ծառայելեուց հետո ` 1983-89 թթ  ուսումը  շարունակել է Գեղարվեստաթատերական ինստիտուտում`սովորելով Արա Բեքարյանի արվեստանոցում: Վերջինիս էլ համարում է իր միակ ուսուցիչը: Արևմտյան նկարչիներից սիրում է Կլիմտին, բայց ավելի շատ` Մոդիլյանիին: Վերջինիս ներկայությունը նրա կտավներում նշմարելի է :Կարենը ևս Մոդիի նման նախընտրում է դիմանկարի ժանրը:
Իր խոսքով` վերջին շրջանում նկարելու պահանջ է զգում, այդ պատճառով էլ արվեստանոցում սկսել է ավելի հաճախ հայտնվել`<<Ես միշտ այնտեղ եմ, որտեղ ասելիք ունեմ: Եթե նույնիսկ արածս գործը զուտ  ֆինանսական կողմն ապահովելու նպատակով  է, ես չեմ կարող գործին առանց հույզի մոտենալ`տեսեք, տարիներ շարունակ կավե աղամաններ եմ պատրաստում, բայց իմ հղի կանայք երբևէ մեկը մյուսին նման չեն>>:
    Կարենը և՛ արագ և՛ դանդաղ է աշխատում` երբեմն մեր պայմանավորվածությունները խափանվում են` իմ երկու նկարներն էլ կիսատ են մնացել....Եթե այս ամենը 2-3 տարի առաջ լիներ, ես շատ կնեղվեի. քանի որ տանել չեմ կարողանում կիսատ թողած գործեր...Սակայն հիմա կարծես  մենք երկուստեք չենք շտապում. միգուցե այս դիմանկարներն  էլ կիսատ մնալու առաքելությամբ են ծնվել:  Ես , որ չեմ շտապում`  նոր սերս ու   գործերս ինձ են սպասում....
ԱՆԱՀԻՏ ԿՈՐՅՈՒՆ
Ճեպանկարներն էնքան շատ էին...
Երկրորդ, թե երրոդ դիմանկարս`արդեն չեմ էլ հիշում...
Պարզվեց`Էմման էլ էր ինձ նկարում, փոքրիկ Արգիշտին էլ` հայրիկին էր հետևում...

Комментариев нет:

Отправить комментарий