четверг, 19 февраля 2015 г.

ԳԵՐՀԱՐԴ ՌԻԽՏԵՐ` ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏՆ ՈՒ ԱՄԵՆԱՀԱՋՈՂԱԿԸ...

Գերհարդ Ռիխտերը մեր օրերի   ամենահարուստ և ամենահաջողակ արվեստագետներից  է: 83-ամյա գերմանացի նկարչի աշխատանքները համալրում են աշխարհի ամենահայտնի թանգարանների  հավաքածուները:
Մասնագետները նրա արվեստը դասակարգում են մի քանի իզմերի շրջանակներում`մինիմալիզմ, ֆոտոռեալիզմ, աբստակցիոնիզմ: Իրականում արվեստագետն իրեն չի պարփակում ոճերի և ժանրերի սահմաններում,  նորոգում, կատարելագործում է իր արտահայտչամիջոցները` միշտ զարմացնելով և հիացնելով արվեստասերին: Արվեստաբանների պնդմամբ, ամենից շատ զարմացնում է Ռիխտերի նախօրոք ամեն ինչ դետալներով նախապատրաստելու, ամեն ինչի մասին կանխավ մտածելու ունակությունը:   Ռիխտերն  աշխարհի ամենացուցադրված նկարիչներից է `1256 ցուցադրություն,  նրա աշխատանքները հրապարակվել են շուրջ 1400 պատկերագրքերում և կատալոգներում, ինքը`արվեստագետը 30 ալբոմ և կատալոգ ունի:
 2 տարի առաջ  Նյու-Յորքի Սոթբիսում  Ռիխտերի <<Մայր տաճարի հրապարակը, Միլան>> աշխատանքը վաճառվել  է 37.1 մլն. դոլարով: Վերջինս ռեկորդային գին էր թե՛ Ռիխտերի և թե՛ մեր օրերում ապրող նկարիչների համար:

1986

1986
1986

1987

Комментариев нет:

Отправить комментарий