воскресенье, 22 февраля 2015 г.

ՎԱՐՈՍ ՇԱՀՄՈՒՐԱԴՅԱՆ - 75

Գեղանկարիչ Վարոս Շահմուրադյան (1940 թ., Գյումրի-1977 թ.) ավարտելով Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, ընդունվում է գեղարվեստա-թատերական ինստիտուտ (որտեղ էլ հետագայում դասավանդել է 1967-74թթ), այնուհետև ուսումը շարունակում Մոսվայի գեղարվեստաարդյունաբերական ուսումնարանի մոնումենտալ դեկորատիվ գեղանկարի բաժնում

20-րդ դարի 60-ական թթ. խորհրդահայ արվեստագետ և արվեստասեր հանրության մի մասնիկը կազմող այս գործիչն էլ անմասն չէր ժամանակի պահանջներին, անհանգիստ փնտրտուքներին ու դժվարություններին: Սակայն տաղանդավոր արվեստագետը առաջ էր նայում և ձգտում ավելիին` դրանով իսկ իր գրագետ ձեռագիրը թողնելով հետագա սերունդներին: Լինելով մոնումենտալիստ գեղանկարիչ և գերազանց յուրացնելով եվրոպական արվեստի ժամանակի առկա տենդենցները (ինչն անընդունելի և դատապարտելի էր խորհրդահայ իրականության մեջ) Շահմուրադյանը կարողացավ դրանք նրբորեն համատեղել հայ արվեստի ավանդական մնայուն արժեքների հետ և ստանալ յուրահատուկ սիմվոլիկ սինթեզ, որն իր «անընդունելիությամբ» հանդերձ, ընդունելի և սիրելի դարձավ: Նրա յուրաքանչյուր գեղանկար, գրաֆիկական ստեղծագործություն ներկայանում է որպես փոքրիկ մոնումենտալ աշխատանք, «որմնանկար», մեկ անգամ ևս հաստատում մեծ մոնումենտալիստի հաղթանակը Շահմուրադյան արվեստագետի մոտ: Վարոս Շահմուրադյանը հեղինակ է երփնագիր նատյուրմորտների, դիմանկարների, թեմատիկ հորինվածքների, գրաֆիկական թերթերի: 1960-ական թթ. գործերում ազգային, դասական և արդիական արվեստի ձևամիջոցների զուգորդմամբ Շահմուրադյանը հասել Է ընդհանրացումներով հարուստ լուծումների
Նյութը`panorama.am-ի 
Իմ նախնիները

Հավերժություն

Նատյումորտ սև ձկներով

Կապույտ նատյուրմորտ

Վարդագույն նատյումորտ

Դերասանուհի



Комментариев нет:

Отправить комментарий