четверг, 21 августа 2014 г.

ԱՐԾՐՈՒՆՅԱՆԱԿԱՆ ԷՍՔԻԶՆԵՐ






Օգոստոսի 20-ը չորեքշաբթի օր է, թվում է`ոչնչով չտարբերվող ամենասովորական աշխատանքային օրերից մեկը: Մենք այդ օրն առավոտյան մեքենայով Սևանի Արևիկ գյուղից Վարդենիս քաղաք ենք ուղևորվում: Ու առիթը կրկին Էդուարդ Արծրունյանն է:Ամեն անգամ նա ինձ Հայաստանի այս կամ այն անկյունն է նետում` ուզում է, որ ես իր նման հայրենաճանաչ լինեմ, ուզում է, որ գրիս հերոսներն իր կտավների կերպարների նման սովորական հայ մարդը լինի, որ  ես էլ իր նման զգամ ու սիրեմ Հայրենիքս….