среда, 11 июня 2014 г.

ՀԱՅ ԵՐԳԻՉՆԵՐԸ 19-ՐԴ ԴԱՐԻ ՎԵՐՋԻՆ ԵՎ 20-Ի ԴԱՐԱՍԿԶԲԻՆ. ԲԵԳԼԱՐ ԱՄԻՐՋԱՆՅԱՆ

1868 թ. հուլիսի 2-ին Թիֆլիսի պղնձագործ արհեստավորի ընտանիքում է ծնվում Բեգլար Ամիրջանյանը : 4 տարեկան էր , երբ մահանում է հայրը ,և ընտանիքը հայտնվում է ծանր սոցիալական դրության մեջ:
Չնայած բոլոր զրկանքներին , Բեգլարն ընդունվում է Ներսիսյան դպրոց`  միևնույն ժամանակ մասնակցելով Հրեշտակապետ եկեղեցու պատարագներին : Մեծ առաջադիմություն դրսևորելով երաժշտության բնագավառում`նա դառնում է երաժշտության դասատուի սիրելին : Ներսիսյան դպրոցն ավարտելուց հետո  նա  Կոջորի  ամառանոցում  խմբավար է աշխատում, երբեմն էլ` որպես մեներգիչ  ներկայանում  : Մի օր Պետերբուրգից  Թիֆլիս են ժամանում Մակար Եկմալյանը և Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչներից` հայտնի բժիշկ Վարդան  Վարդանյանը ,որոնց նպատակն էր Պետերբուրգի հայկական  եկեղեցու   երգչախմբի  համար  ձայնեղ  երիտասարդներ հավաքագրել : Ամիրջանն, անշուշտ , Պետերբուրգ է մեկնում` դառնալով  երգչախմբի  առաջատար ուժերից մեկը: Եկեղեցում նրան է լսում մեր լավագույն նկարիչներից Հովհաննես  Այվազովսկին, նա էլ հերթական պատարագին է հրավիրում իր ընկերոջը`
Ռուբինշտեյնին: 1886 թ.սեպտեմբերին  Ամիրջնանն արդեն Պետերբուրգի կոնսերվատորիայի ուսանող էր: 2 տարի սովորելով պրոֆեսոր  Էվերալդիի դասարանում,  երիտասարդը մեծ հաջողությունների է հասնում , սակայն ուսման 3-րդ տարում Էվերալդին հեռանում է կոնսեր-վատորիայից: Բեգլարը տեղափոխվում է Գաբելի դասարան:Այստեղ էլ 2 տարի սովորելուց հետո  Ամիրջանը հեռանում է կոնսերվատորիայից`որոշելով կատարելագործման համար Միլան մեկնել : Նա հույս ուներ ,որ իրեն այդ հարցում կօգնեն մեծատուները, բայց`զուր : Նա որոշում է համերգների օգնությամբ վաստակած գումարով  իրականացնել երազանքը : Ամիրջանի ելույթները մեծ ոգևորությամբ են ընդունվում հասարակության կողմից : 1 տարի անց նա Միլանի կոնսերվատորիայի ուսանող էր: Այնտեղ նա իր ձայնով և երաժշտական ունակություններով գրավում է Իտալիայի պրոֆեսորների  ուշադրությունը , ովքեր նրան փայլուն ապագա են գուշակում :1894 թ. Ամիրջայանը ավարտում է Միլանի կոնսերվատորիան`ստանալով 1-ին կարգի դիպլոմ և արծաթե մեդալ : Այդ տարի նա սկսում է  մասնակցել  Իտալիայի  տարբեր  քաղաքներում տեղի ունեցող ներկայացումներին : Հանդես է գալիս Վալենտինի ` Գունոյի <<Ֆաուստ>> , Ալֆոնսի`Դոնիձձետի <<Լյուչիա դե Լամերմուր>> դերերգերով : 1895 թ. Իտալական օպերային մի խումբ`Մուչչի Լաբրուննայի ղեկավարությամբ մեկնում է Մոսկվա , որոնց մեջ էր նաև  Բեգլարը : Նա հանդես է եկել  Նոր Էրմիտաժ թատրոնում <<Ռիգոլետտո>>, <<Տրավիատա>>, <<Տրուբադուր>>, <<Աիդա>>,<<Էռնանի>>, <<Ֆաուստ>>, <<Պայացներ>> ներկայացումներում բարիտոն ձայնի համար նախատեսված դերերգերով : Շուտով Ամիրջանյանը հրավիրվում է Մեծ թատրոն : 1896 թ.
 նրա առաջին բեմելը Մեծ թատրոնում կայանում է Ամոնասրոյի դերերգով <<Աիդա>>
ներկայացման մեջ : Հաջող դեբյուտը հիմք է հանդիսանում եռամյա ժամկետով կնքվող պայմանագրի համար : Այդ տարիներին նա Մեծ թատրոնում հանդես է եկել Վա-լենտինի<<Ֆաուստ>>, Դևի <<Դև>>, ԴԻ Լունայի <<Տրուբադուր>> պարտիաներով :
1899 թ. նա սկսում է ելույթներ ունենալ Ռուսաստանի տարբեր քաղաքների օպերային թատրոններում` Վորոնեժ , Պերմ, Իրկուտսկ, Սարատով: Մեծ    իրադարձություն էր 1901թ. օգոստոսի 26-ը: Այդ օրը Իգորի դերերգով էր հանդես գալիս մեծն Շալյապինը: Ի դեպ , երգիչը ներկայացել է հանրությանը նաև բաս ձայնի համար նախատեսված պարտիաներով` Մեֆիստոֆել`<<Ֆաուստ>>, Նիլականտա` <<Լակմե>>, որոնք շատ են սիրվել հասարակության կողմից: Բեգլար Ամիրջանյանի խաղընկերներն են եղել Լ . Սոբինովը, Ն. Պապայանը , Լ. Տետրացինին : Նա հանդես է եկել նաև բազմաթիվ համերգներով: Այդ համերգների ժամանակ երգիչը մեծ ուշադրություն է արժանացրել հայկական ստեղծագործություններին`նա համարվում է Ալ. Սպենդիարյանի <<Այ , վարդ >> երգի անդրանիկ կատարողը: 1910 թ.  թողնելով օպերային բեմը սկսում է զբաղվել մանկավարժական գործունեությամբ: 1913 թ. Մոսկվայում հայ արտիստների հետ բեմադրում է Ռուբինշտեյնի <<Դևը>> հայերեն լեզվով: 1916 թ. նա մշտական բնակություն է հաստատում Թիֆլիսում: Ամիրջանյանը  մասնակցում է Հայոց երաժշտական ընկերության համերգներին և մեներգեցողություն դասավանդում  ընկերությանը կից երաժշտական ճեմարանում: 1925թ. նա համերգներով հանդես է եկել Ալեքսանդր Օգանեզաշվիլի, Լևոն Իսեցկու հետ: Վերջինս Երևանում օպերային թատրոն հիմնադրվելուց հետո դառնում է նրա առաջատար ուժերից
մեկը :1933 թ. Օպերային թատրոնի հիմնադրումը մեծ ուրախություն պատճառեց երգ-չին, սակայն նրա տարիքը այլևս թույլ չէր տալիս զբաղվել ստողծագործական աշխատանքով : Երգիչը  վախճանվել  է 1937 թ. Թիֆլիսում :


                                                                            


Комментариев нет:

Отправить комментарий