среда, 21 мая 2014 г.

ՈՉԻՆՉ ՎԱՂՎԱՆ ՄԻ՛ ԹՈՂՆԻ …

Այսօր Էդուարդ Արծրունյանի նվիրած Ստեփան Աղաջանյանի հին պատկերագրքի միջից օրացույցի մի թերթիկ գտա ու ակամայից  հուշերիս  ժապավենը 5 տարի ետ պտտվեց: 
 Վարպետիս մահճակալին կիպ կպած փոքրիկ սեղանին առաջին անհրաժեշտության առարկաներն էին դրված` հեռախոսը, հեռախոսի գրքույկը, փոքրիկ էլեկտրոնային ժամացույցը և վերջապես հայերեն օրացույցը, որն այնքան շատ էր սիրում: Այն  ամենից շատ տեղեկատվության աղբյուր էր իր համար` դեռևս մի քանի օր առաջ իրեն սիրելի արվեստագետների ծննդյան օրվա մասին էր տեղեկանում, ով գիտի մտովի զրույցի  բռնվում նրանց հետ: Հիմա ինձ մոտ  անսպասելի Սարյանի ծննդյան  օրվա օրացույցի թերթիկն է հայտնվել, Վարպետս կարմիր գրիչով վրան մեծ խաչ է արել, թե ինչու՟ , չգիտեմ:  Այժմ  այլ արվեստագետի հետ կապված  ուրիշ պատմություն հիշեցի:  2009 հունիսյան մի օր Արծրունյանին  հյուր էի, երբ նա իր առջև դրված օրացույցը ցույց տալով` ասաց, թե այսօր Երվանդ Քոչարի Ծննդյան օրն է: Բնականաբարնա Մաեստրոյին հիշեց:
 Մի օր երիտասարդ նկարիչները որոշում են Քոչարին այցելության գնալ,  և Արծրունյանը կոնյակ է վերցնում ու այն թղթով փաթաթելով`դնում վերարկուի գրպանը: Մինչ Քոչարի մոտ բարձրանալը,  վերարկուն կախում է միջանցքում ու երբ վերադառնում է կոնյակը վերցնելու` Քոչարի հետ մի-մի բաժակ զարկելու պատրվակով , տեսնում է չկա այն: Թե  կոնյակն ու՟ր կորավ, ի՟նչ եղավ, այդպես էլ ոչ-ոք չհասկացավ….
   Արծրունյանը սիրում էր Նկարիչների Միություն արվեստանոցից ոտքով իջնել, մի օր էլ Աբովյան փողոցում Քոչարին է հանդիպում ու նրան Արարատ ռեստորան հրավիրում: Բարիքներով լի սեղանի շուրջ երկու արվեստագետները զրույցի են բռնվում, փոքր ինչ գոնովցածությունն էլ կարծես նրանց պերճախոս է դարձնում: Արծրունյանի պատմելով, այդ օրը ի հակառակ սովորության, Քոչարը  քիչ է խոսել ու մեծ սիրով իրեն ունկնդրել` «Մի քանի ժամ շարունակ արվեստից, իմ սիրելի նկարիչներից էի խոսում` նրանց արվեստը վերլուծում ու նրանց միջև  զուգահեռներ անցկացնում. Քոչարի ներկայությունը մի տեսակ ոգևորել էր ինձ: Երբ զրույցն արդեն ավարտին էր մոտենում, նա  ասաց. թե` Արծրուն, հրաշալի խոսեցիր:Երբ տուն գնաս, անպայման այսօրվա զրույցը գրի կառնես, հանկարծ վաղվան չթողնես: Իսկ ես արվեստանոց վերադարձա ու քնով ընկա , հաջորդ օրն էլ ոչինչ չէի հիշում: Ահա , թե որտեղ  է  Քոչարի մեծությունըթե կուզես` հանճարեղությունը: Հիմա հասկանու՟մ ես, Անո ջան, թե ինչքան բացթողումներ ունեմ ես: Սա թող  Արծրունյանի կողմից քո այսօրվա դասը լինիոչինչ, վաղվան մի՛ թողնի …»:

Комментариев нет:

Отправить комментарий