среда, 14 мая 2014 г.

ՄԻ ՈՐՄՆԱՆԿԱՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ...


Այսուհետ Էջմիածին այցելելիս ոչ  թե քայլերս Մայր եկեղեցի կուղղեմ, այլ Գևորգյան ճեմարան` այնտեղ  գտնվող կոմիտասյան որմնանկարով  հիանալու համար: Անկեղծ ասած, երբ տեղեկացա  որմնանկարի մասին , մտքովս չէր անցում, որ այդ տեսակ յուրօրինակ հորինվածքով մշակութային հուշարձանի եմ հանդիպելու:  

   Հենրիկ Սիրավյանի որդու ` Գագիկ Սիրավյանի փոխանցմամբ, որմնանկարը ստեղծվել է 1969 թ, երբ մեծ շուքով Հայաստանում նշվում էր նվիված Կոմիտասի 100 –ամյա  հոբելյանը:
ժամանակին  ճեմարանի տարածքում  Կոմիտասի թանգարանն էր գործում: Վերջինիս գմբեթին  գեղանկարիչներ Հակոբ Հակոբյանը, Հենրիկ Սիրավյանը և Աշոտ Մելքոնյանը  ձևավորման աշխատանքներ են իրականացրել` ստեղծելով ութամաս որմնանկար: Ասել թե   հիացմունքս չափեր չունի քիչ  է`  կատարման ինչպիսի  տեխնիկա և  ինչ կուռ  կոմպոզիցիոն  կառուցվածք: Չմռանանք նաև նկարչական համերաշխության մասին` կարծես միմյանց են ձուլվել հակոբյանական, սիրավյանական և մեքոնյանական աշխարհները` ստեղծելով կատարյալ ներդաշնակություն:
  Գևորգյան ճեմարանի ամենաերկարակյաց աշխատակցը Տեր Եղիշեն է, նա որմնանկարի ստեղծման պատմությանը ծանոթ չէ, սակայն դրա հետ կապված մի հետաքրքրական դրվագ ներկայացրեց ` «2007 թ. գաղափար առաջացավ փոփոխություններ մտցնել որմնանկարում` Կոմիտասին աշխարհիկ մարդուց վերափոխել հոգևորականի, չէ որ , նա ողջ կյանքում ապրել և ստեղծագործել է որպես հոգևոր դասի ներակայացուցիչ: Այդ նպատակով հանդիպեցի Հակոբ Հակոբյանի հետ, սակայն նա  իրեն բնորոշ քաղաքավարությամբ մերժեց`  ասելով, թե նման փոփոխությունից հնարավոր է տուժի ողջ կոմպոզիցիան: Ես այդ ժամանակ ցանկացա կապ հաստատել մյուս նկարչի` Աշոտ Մելքոնյանի հետ , սակայն տեղեկացա, որ ԱՄՆ-ում է բնակվում: Ստիպված եղա համակերպվել այն մտքի հետ, որ գաղափարս անիրակականալի է»:

  Ուշադիր ուսումնասիրելով որմնանկարը`  անզեն աչքով էլ նկատելի է դառնում, որ այն բավականին վնասվածքներ ունի: Ա յդ պատճառով էլ լսարան ծառայող սրահը հնարավորինս  քիչ է գործածվում: Ճեմարանի տնօրինությունը  հրաշալիորեն գիտակցում է  խնդրի կարևորությունը և առաջիկայում   շենքը վերանորոգելու դեպքում որմնանկարը վերակագնելու հարցերով ևս կզբաղվի:  
Հ.Գ. Որմնանկարի ուսումնասիրությունը դեռևս ընթացքի մեջ է:
Հեղինակ- հետազոտող` Անահիտ Կորյուն 



Комментариев нет:

Отправить комментарий