суббота, 26 апреля 2014 г.

ՃԱՆԱՉԵՆՔ ԻՆՔՆԵՐՍ ՄԵԶ. ԱՐԱ ՎԱՀՈՒՆԻ



Վավերագրող, ռեժիսոր Արա Վահունու մասին այսօր գրեթե չեն հիշում, մինչդեռ նրա թողած մշակութային ժառանգությունն անչափելի է...Երվանդ Քոչարին նվիրված նրա <<Էլեգիա>> ֆիլմն  ինձ համար թերևս  նրա գլուգործոցներից է:Չնայած որ,  ես չէ, որ պետք է գնահատականներ շռայլեմ... Արվեստագետն իր մասին խոսել է տալիս իր   ապրած կյանքով  ու թողած  գործով ...
Արա Վահունին  ծնվել է 1938-ին Երեւանում: 1960-64–ին հեռակա սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում, միաժամանակ աշխատել է Հայաստանի ֆիզկուլտուրնիկ» թերթի խմբագրությունում եւ տպագրել է ծաղրանկարներ տարբեր ամսագրերում եւ թերթերում: 1969-ին ավարտել է Մոսկվայի կինոինստիտուտի (ՎԳԻԿ) ռեժիսորական ֆակուլտետը: 1971-ից որպես ռեժիսոր աշխատել է Երեւանի փաստավավերագրական ֆիլմերի ստուդիայում: Մոտ 40 ֆիլմերի հեղինակ է, դրանցից են`  «Երևանյան լիճ» 1969,  «Մայրենի երգ » 1970,  «Լենինի հրապարակ» 1970, «Լիլիթ» 1972,  «Տոհմածառ» 1975, «Էլեգիա » 1978, «Ինքնանկար » 1982 , « Եվ ամեն կիրակի» 1985,  «Հավատ, Հույս Սեր»  1990, « Քոչարի » 2006 ֆիլմերը:















Комментариев нет:

Отправить комментарий