понедельник, 28 апреля 2014 г.

ԴԵՌ ԱՄԵՆ ԻՆՉ ԿՈՐԱԾ ՉԷ` ՌՈՒԲԵՆ ԱՅՎԱԶՅԱՆԸ ՄԵԶ ՀԵՏ ՈՒ ՄԵՐ ԿՈՂՔԻՆ Է

  Տեղեկույթ.   Ռուբեն Լևի Այվազյանը ծնվել է 1971 թ. սեպտեմբերի 10-ին Երևանում: 1989թ. ընդունվել է Երևանի Պոլիտեխնիկ  ինստիտուտի  տեսական Մեխանիկայի դեպարտամենտի Սարքաշինական ֆակուլտետ և առանց այն ավարտելու` 1994 թ. կամավոր մեկնել է ծառայության`  ՀՀ Տավուշի մարզ, մասնակցելով ՀՀ Պաշտպանության նախարության կողմից իրականացվող մարտական գործողություններին:1994 թ. հուլիսին արկի պայթյունից  ծանր վիրավորվել է`դառնալով  զինծառայության երկրորդ կարգի հաշմանդամ: Վերականգնելով առողջությունը`  2002-2006 թթ. սովորել է Լորիս Քալաշյանի անվան միջազգային համալսարանային ցանցում, որն էքստեռն կարգով ավարտելով`  ստացել է իրավագետի որակավորում:
1997 թ.  պարգևատրվել է ՀՀ Պաշտպանության նախարարության  <<1992-1994 թթ. մարտական գործողությունների մասնակից>> շքանշանով:
2012 թ. արժանացել է ՀՀ  Պաշտպանության  նախարարության << Զինված ուժերի 20 տարի>> հոբելյանական մեդալի:
2013 թ. պարգևատրվել է ՀՀ  Պաշտպանության  նախարարության <<Վազգեն Սարգսյան>> մեդալով:


Առաջին փաստաբանը, ում հետ վերջերս   գործի բերումով ծանոթացա, Ռուբեն Այվազյանն է: Անկեղծ ասած, նրա մարդկային և մասնագիտական որակներն ինձ հաճելիորեն զարմացրին: Մեծ  ուրախություն է, երբ ապրելով մի երկրում, որտեղ համատարած սոցիալական  անարդարություն է և գրեթե ամբողջությամբ  կոռումպացված դատական  համակարգ, Այվազյանի նման փաստաբան է ապրում, ով իր մասնագիտական հմտությունները ի շահ  Հայրենիքի և  հայրենակիցների է ծառայեցնում:
  Թերևս Հայրենիքին օգտակար լինելու ամենամեծ ցանկությունը ծագել է 1994 թ. երբ Պոլիտեխնիկի ուսանող էր ու դեռ կարող էր ուսումը շարունակել, սակայն կամավոր ծառայության է  մեկնում :  Այդ ժամանակ  Հայաստանում դեռևս պատերազմական դրություն էր  և  Տավուշի մարզում` հայ-ադրբեջանական սահմանում մղվող մարտերի ժամանակ `ծառայության չորրորդ  ամսում,  Ռուբենը  ծանր վիրավորվել է` վաղաժամկետ ազատվելով ծառայությունից:  Վերադառնալով Երևան`  2 տարի  բուժվել է.  այդ տարիներին  ոչ մի բժիշկ հույս չէր տալիս, որ Ռուբենը երբևէ կապաքինվի ու կքայլի, սակայն ծնողների հոգատար  խնամքը և  Ռուբենի ապրելու անկոտրում կամքը օգնեցին ոտքի կանգնել:
   Ռուբեն Այվազյանը ծնվել և մեծացել է մտավորականների ընտանիքում`հայրը ` Լև Այվազյանը գլխավոր ինժեներ էր` 1989 թ-ին նախագծել է Կալաշնիկով ինքնաձիգի ավտոմատ հոսքագիծը, իսկ մայրը` ֆիզիկոս-մաթեմատիկոս : Բնականաբար, նման ընտանիքում  որդին է  ընտրում է  ծնողների   անցած ճանապարհը`Ռուբենը սովորում էր Ճարտարագիտական  ինստիտուտում և պատրաստվում էր հոր  պես ինժեներ դառնալ,  երբ Այվազյանների կյանքում    մի տհաճ իրադարձություն է տեղի ունենում, ինչն էլ   ճակատագրական է դառնում  նրա  կյանքում: 1993 թ., երբ Այվազյանները  դեռևս բնակվում էին Կարապի լճի հարևանությամբ գտնվող շենքերից մեկում ,լուր է տարածվում , թե իրենց դիմացի հարևանը ցանկանում է իրենց սեփական բնակարանից վտարելու  միջոցով` տիրանալ դրան: Մի օր պատահաբար փոստատարը շփոթվելով`  Այվազյաններին է հանձնում թաղապետարանի կողմից հարևանին ուղարկված նամակը, ( այն ժամանակ նամակները  դնում էին թերթերի մեջ) որտեղ նշվում էր, թե շուտով դատական գործ կհարուցվի և իրենց հայցը կբավարարվի: Դատական նիստի վերաբերյալ ծանուցագիրն իրեն ուշացնել չի տալիս ` << Ծնողներս, ովքեր իրենց գործի պրոֆեսիոնալներ են և ողջ կյանքն ապրել էին  աշխատավաձով,  միանգամից անօգնական վիճակի մեջ   են հայտնվում` համապատասխան ֆինանսական միջոցներ չունենալու պատճառով` չկարողացան փաստաբան վարձել, որպեսզի դատարանում պաշտպանեին իրենց շահերը, -հիշում է փաստաբանը, հենց այդ ժամանակվանից էլ սկսեցի իրավաբանություն ուսումնասիրել` դեռ Պոլիտեխնիկում էի սովորում: Շատ էի ուզում  մեր իրավունքները  պաշտպանել , ինչպես նաև, որ արդարությունը հաղթանակեր ու հասկացա, որ դա  միայն ես կարող եմ անել` իմ սեփական ուժերով և գիտելիքներով: Ու  իրավաբանությունը դարձավ իմ երկրորդ մասնագիտությունը>>:
  Ռուբեն Այվազյանն  իր  գործունեությունը դեռևս ուսանողական տարիներից  է սկսել`  <<Միջազգային դատարանում առաջին մասնագիտական ձեռքբերումս  հենց Եվրոպայի Մարդու Իրավունքների Միջազգային Դատարանից է սկսվել` 2003 թ, երբ առաջին գործս այնտեղ մուտք արեցի,  2007 թ-ին  էլ դիմումը  բավարարվեց: Եվ սա այն դեպքում, երբ 100  գործից միայն 0.7 տոկոսն է հաղթում: Բացի այդ, ոչ միայն հայցը բավարարվեց, այլև ՀՀ քաղաքացիական  օրենսգրքի 70-րդ հոդվածում փոփոխություններ մտցվեցին, այդպիսի դեպք Հայաստանում առաջին անգամ է արձանագրվում>>- պատմում  է Ռուբենը:
Անշուշտ, այսպիսի  հաղթական մեկնարկը մեծ վստահություն է հաղորդում  երիտասարդ փաստաբանին, նա հենց այդ ժամանակվանից էլ սկսում է  գործում    որպես  ԵԴ փաստաբան,10 տարվա ընթացքում վարելով  շուրջ 200  գործ:
  2013 թ. նախագահական ընտրություններին  Ռուբեն Այվազյանը  որպես նախագահի  թեկնածու էր  առաջադրվել` << Երբ երկրի նախագահն իրավաբան է, միշտ էլ այդ երկիրը շահում է` խոսքս թե ԱՄՆ-ի և թե այն տարիներին ՌԴ նախագահ Մեդվեդևին է վերաբերվում: Իրավաբանական կրթություն ստացած նախագահը չի կարող իր երկրի համար ոչ շահավետ որոշումներ կայացնել,  գործարքներ ու պայմանագրեր կնքել>>, - իր տեսակետն է հայտնում  նախագահի  երբեմնի թեկնածուն:
Ու ես, որ 2013 թ. նախագահական ընտրություններին քվերակության չմասնակցեցի, հիմա մեծ հույս ունեմ, որ 2018 թ. Ռուբեն Այվազյանը կրկին կառաջադրի իր թեկնածությունը : Այդ ժամանակ առանց մեկ վայրկյան իսկ վարանելու ձայնս նրան եմ տալու ` համոզված լինելով, որ երկիրը հուսալի ձեռքերում է հայտնվելու: Չեմ չափազանցնում` մարդուն գործի մեջ են ճանաչում: Իսկ Ռուբենն այնքան համեստորեն է իր գործը կատարում` առանց գովազդելու, ծածուկ, առանց ամպագոռգոռ խոսքերի`  օգնում է ու մոռանում այդ մասին,իսկ թե որքան մարդկանց է նա օգնել, Աստված գիտի…



Комментариев нет:

Отправить комментарий