понедельник, 28 апреля 2014 г.

ԴԵՌ ԱՄԵՆ ԻՆՉ ԿՈՐԱԾ ՉԷ` ՌՈՒԲԵՆ ԱՅՎԱԶՅԱՆԸ ՄԵԶ ՀԵՏ ՈՒ ՄԵՐ ԿՈՂՔԻՆ Է

  Տեղեկույթ.   Ռուբեն Լևի Այվազյանը ծնվել է 1971 թ. սեպտեմբերի 10-ին Երևանում: 1989թ. ընդունվել է Երևանի Պոլիտեխնիկ  ինստիտուտի  տեսական Մեխանիկայի դեպարտամենտի Սարքաշինական ֆակուլտետ և առանց այն ավարտելու` 1994 թ. կամավոր մեկնել է ծառայության`  ՀՀ Տավուշի մարզ, մասնակցելով ՀՀ Պաշտպանության նախարության կողմից իրականացվող մարտական գործողություններին:1994 թ. հուլիսին արկի պայթյունից  ծանր վիրավորվել է`դառնալով  զինծառայության երկրորդ կարգի հաշմանդամ: Վերականգնելով առողջությունը`  2002-2006 թթ. սովորել է Լորիս Քալաշյանի անվան միջազգային համալսարանային ցանցում, որն էքստեռն կարգով ավարտելով`  ստացել է իրավագետի որակավորում:
1997 թ.  պարգևատրվել է ՀՀ Պաշտպանության նախարարության  <<1992-1994 թթ. մարտական գործողությունների մասնակից>> շքանշանով:
2012 թ. արժանացել է ՀՀ  Պաշտպանության  նախարարության << Զինված ուժերի 20 տարի>> հոբելյանական մեդալի:
2013 թ. պարգևատրվել է ՀՀ  Պաշտպանության  նախարարության <<Վազգեն Սարգսյան>> մեդալով:

суббота, 19 апреля 2014 г.

ԻՀԱՐԿԵ.....

Օրերս Երևանի Թատերական ինստիտուտում Արման Հովհաննիսյանն իր դիպլոմային աշխատանքն էր ներկայացնում`  ժամանակակից ամերիկյան դրամատուրգ Դեվիդ Այվզի <<Իհարկե>> կատակերգությունը:

среда, 16 апреля 2014 г.

ԱՌԱՋԻՆ ՖԻԱՍԿՈՆ ԱՐԾՐՈՒՆՅԱՆԻ ԱՐՎԵՍՏԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ...

Անկեղծ ասած, մտածում էի, թե Էդուարդ Արծրունյանի 1983 թ. դեռևս նոր կառուցվող Մարզահամերգային Համալիրում իրականացրած աշխատանքները հեշտությամբ կգտնեմ, ինչպես նախորդները` <<Հայաստան>> որմնանկարն  ու  բառելիեֆային հարթաքանդակը:

вторник, 1 апреля 2014 г.

ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ԷԴՈՒԱՐԴ ԱՐԾՐՈՒՆՅԱՆԻ ԱՆՀԱՅՏ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵՎՍ ՄԵԿԸ..



Չգիտեմ լրագրող լինելու փա՞ստը, թե՞ պարզապես մեծ սերն  է  Էդուարդ Արծրունյանի նկատմամբ ինձ ստիպել  ամենայն մանրամասնությամբ  դրվագներ հիշելու  Վարպետի հետ զրույցներից, որոնք ինձ այսօր հնարավորություն են ընձեռում նոր բացահայտումններով ու հետազոտություններով հանդես գալ: