пятница, 21 марта 2014 г.

ՍԵՅՐԱՆ ՋՈՒԼՀԱԿՅԱՆ` ՀԱՅԱՍՏԱՆ ՈՐՄՆԱՆԿԱՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԻԱԿ ՎԿԱՆ


Որմնանկարին հուշարձանի կարգավիճակ շնորհելու լուրը ողջ գիշեր չթողեց քնել ինձ: Առավոտյան լույսը բացվելուն պես Վարպետիս հետ զրույցի բռնվելու մի անբացատրելի ցանկություն առաջացավ  ու քանի որ  հիմա ես որմնանկարի  միջոցով եմ նրա հետ շփվում, որոշումս մի քանի րոպեի ընթացքում գործողության վերածվեց:
Ու Իջևանի ճանապարհը   ջրի ճամփա դարձավ ինձ համար` հատկապես որ հանդիպեցի 
 զորամասի կապավոր Սոնային ու միասին զորանոց բարձրացանք :
Ես տեղն անգիր արած երեխայի նման դեպի ակումբ վազեցի`դուռը բաց էր, գնացի ու երկար-երկար որմնանկարը վայելեցի`Վարպետիս կենդանությունը զգացի: Ինձ թվաց, թե  որմնանկարի միջից նա իր ձեռքը մեկնեց ինձ  ու առաջվա նման այն  պինդ սեղմելով` երկարուձիգ բարևեց:
Արդեն հազարերորդ անգամ որմնանկարի մոտ լուսանկարվեցի ու  Սոնայի աշխատասենյակ  վերադարձա, որն ակումբի ետնամասում է:


- Ա՜յ , Ուստեն  հենց տեղ էր նստում ու  պերերիվ անում,բա, աղջիկ ջան- աչքերը փայլեցնելով աշխատասենյակ է մտնում գետահովիտցի  Սեյրան  Ջուլհակյանը`որմնանկարի ստեղծման միակ վկան: 
Նա այստեղ է աշխատում  դեռևս 1989 թ. սկսած` հենց այն ժամանակվանից, երբ ստեղծվել է որմնանկարը: <<Գարնանն աշխատանքի ընդունվեցի, իսկ նկարիչները որմնանկարը նկարելու եկան աշնան կողմերը, երբ մրգերն արդեն հասնունացել էին: Ես նրանց համար  ամեն օր խաղող ու խնձոր էի բերում>>, -հիշում է պապը,- նրանք երկուսով էին` միջահասակ բեղերով, արդեն տարիքն առած նկարիչը, անունը լավ չեմ հիշում, որովհետև ես իրեն վարպետ կամ ուստա   էի ասում, այ փոքրին հիշում եմ, անունը Խաչիկ էր: Նրանք երկուսով երկրորդ հարկում էին մնում: Բիձեն օր ու գիշեր աշխատում էր` իր հետ մեծ -մեծ գրքեր էր բերել, կարդում էր` էլ հայոց պատմության, էլ Կոմիտաս ու Չարենց ,  հետո  էդ բոլոր մեծերի նկարները  թղթերի վրա տեսա, ավելի ուշ`  պատին` շշմելու բան էր :
Սեյրան Ջուլհակյանը մեծ ակնածանքով է հիշում Արծրունյանին`էնքան սիրով էր անում գործը ու նկարելիս էլ էնպես էր երգում, որ կլուբի պատերը զնգզնգում էին:
Ըստ գետահովիտցի պապիկի, Արծրունյանը շատ արագաշարժ էր ու  մի օր էլ որ աստիճանների վրա  բարձրացավ ,  էդ օրը պատի կեսը նկարեց:
<<Ես ինքս նկարչության սիրահար եմ ու ճիշտն ասած, սիրում էի քիթս մտցնել նման գործերի մեջ: Ամեն օր գալիս-գնում,  ժամերով  իր  արած գործին էի նայում, շատ հավեսով էր աշխատում, համ էլ մարդամոտ, հումորով մարդ էր`էնքան անեկդոտ էր պատմում>>:
Սեյրան պապը 5 տարի Տյումենգազի Հանգստյան Տանը ու 20 տարի  Իջևանի զորանոցում է աշխատել ու աշխատում: Նրա խոսքերով, ինքն ամեն անգամ երկարաբեղ , հայրենասեր նկարչին հիշելիս `ամեն նոր հրամանատարի հետ կռիվ է տվել, որ որմնանկարի վրա կտոր գցեն ու  այն չնվասվի: Համոզված է եղել, որ որմնանկարի ետևից ինչ որ մեկը գալու է...

Երևան վերադառնալս չի գալիս` Իջևանում արևոտ ու ջերմ է,  որմնանկարից բաժանվելն արդեն դժվար է:
 Բայց Երևանում եմ.....
Իջևանն էլ  արդեն ջրի ճամփա է:

Комментариев нет:

Отправить комментарий