суббота, 28 декабря 2013 г.

2013 թվական.Իմ գյումրեցի գործընկերներ- ընկերները...

Գյումրին միշտ էլ ինձ համար ուրիշ է եղել` մանկությանս ու գեղեցիկ հուշերիս քաղաքն է: Ու, բանականաբար, գյումրեցիներին էլ այլ կերպ եմ վերաբերվում:Ի դեպ, նրանք էլ ինձ: Այդ մասին են խոսում փաստերը: Նախ, այս տարի  թե վիրտուալ և թե իրական կյանքում  ծանոթացել եմ հիմնականում երիտասարդ գյումրեցիների հետ: Վաղուց ծանոթ ընկերներիս հետ էլ կապերն ավելի են ամրապնդվել: Նախ կնշեմ անուններ, ում հանդիպել եմ Վարպետին նվիրված միջոցառման ժամանակ, ովքեր անյուհետև իրենց ներդրումն ունեցան Էդուարդ Արծրունյանի ֆեյսբուքյան էջի առաջխաղացման գործում: Երեխեք ջան, իմ աչքից չի վրիպել, որ Գյումրիի մեր միջոցառումից հետո Վարպետի էջին 100-ից ավել մարդիկ են լայք տվել: Կուզեմ նշել Մամիկոն Վարդերեսյանի, Դավիթ Աբդալյանի, Ստեփան Կակոսյանի, <<Ինֆոտան>> ղեկավար պ.Արմեն Պետրոսյանի, Կարինե Ավետիսյանի, Արթուր Էդարի    անունները` նրանց հետ միջոցառման ժամանակ եմ ծանոթացել: Վերջերս էլ մեծ սիրով շփվում եմ Լուիզա Պետրոսյանի հետ:  Սակայն կուզենամ առանձնացնել երկու անձանց, որոնց հետ մեր գործընկերային հարաբերություններն այլ մակարդակի վրա են եղել և որոնց կուզենայի երախտագիտությունս հայտնել:


Արսեն Վարդանյան`մեր ժամանակների հերոսը:

Իմ գյումրեցի կրտսեր, բարեկամ Արսենի հետ նախորդ տարի եմ ծանոթացել: Այս տարվանից արդեն որերորդ անգամ Արսենն ինձ  օգնության ձեռք է մեկնում: Նախ այն, որ տարեսկզբին ինձ բլոգ է նվիրել, այնուհետև անշահախնդիր կերպով աջակցել է Վարպետին նվիրված միջոցառման կազմակերպմանը: Անկեղծ ասած, Արսենի կերպարն իմ ուշադրության կենտրոնում է դեռևս անցած տարվանից`ես չեմ ուզում ասել, թե  նա ժամանակակից գյումրեցի երիտասարդի կերպար է ինձ համար, ես շատ կուզենայի , որ մեր երիտասարդները ապրեին ու մտածեին Արսենի նման : Եվ հաստատ մեր երկիրը ապահով ձեռքերում կգտնվեր:
Արսեն ջան, քեզ շատ-շատ եմ սիրում և գնահատում: Թող 2014 թվականը քեզ անձնական երջանկություն բերի, թող քո եռանդն անսպառ լինի, որ միշտ կարողանաս օգտակար լինել քաղաքիդ` Գյումրին առանց քեզ հասատ ձեռքից կերթա....

Լիզա Գասպարյան` իմգյումրի. com

Պետք է խոստովանեմ, որ Լիզային երբեք չեմ հանդիպել, սակայն 2013-ի ամառվանից նա միանգամից իմ կյանք է ներխուժել`անընդհատ ինձ ուրախացնելով նյութերս mygyumri.com կայքում հրապարակելով: Լիզան մեծ գործ է անում` իր համաքաղաքացիներին ամեն օր թարմ տեղակատվություն է մատուցում:
Լիզա ջան, քեզ շատ սիրեցի, անչափ շնորհակալ եմ քեզանից: Թող 2014 թվականը երջանկության, նորանոր ձեռքբերումների տարի լինի քեզ համար:

2 комментария:

  1. ^_^ ուրախացա անունս կարդալուց,,,ապրես Անահիտ ջան,,,թող 2014դ լինի մշակութային,ինչպես 2013դ էր,,,ամենալավն ու բարին

    ОтветитьУдалить
    Ответы
    1. Շնորհակալ եմ, Ստեփան ջան: Հուսամ, որ 2014-ին ևս կհանդիպենք` այս անգամ նոր միջոցառումների շրջանակներում:

      Удалить