вторник, 31 декабря 2013 г.

2013 ԹՎԱԿԱՆԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ. ԿԱՄՍԱՐ


          Կամոն այլևս   գործընկերը չէ` նա վաղուց արդեն  մեր ընտանիքի բարեկամն է դարձել:
Այնպես է ստացվել, որ 2013 թվականին տեղի ունեցած բոլոր կարևոր իրադարձությունների ժամանակ Կամսարը միշտ իմ կողքին կանգնած է եղել` Արծրունյանի  <<Արծրունյանական գլուխգործոցներ>> պատկերագրքից սկսած նույն Արծրունյանի<<Հայաստան>>  որմնանկարով վերջացրած:
 Դե  իսկ , ամենակարևոր նախագիծն էլ իր դեպքում մնում է  իր անհատական ցուցահանդեսը, որը  ջերմ ընդունելության  արժանացավ և մեծ արձագանք գտավ: Կամոյի մասին կարող եմ անընդհատ  խոսել, այս պահին  էլ , ճիշտն ասած, մեր մյուս նախագիծը դեռևս ընթացքում է:  Այնպես որ, խոսելու առիթներ դեռևս կունենամ, այդ պատճառով էլ կներկայացնեմ բոլոր իրադարձությունները լուսանկարներով:
Կամո ջան, անչափ շնորհակալ եմ իմ կյանքում քո ներկայության համար: Ցանկանում եմ, որ  2014 թվականին ուրախությունը, հաջողությունն ու  երջանկությունն անպակաս լինեն  քո ընտանիքից , իսկ դու էլ բոլոր տեսակ հոգսերից զերբազատվելով` ստեղծագործես և արվեստիդ երկրպագուներին մշապես նորանոր անակնկալներով զարմացնես: Արվեստանոցդ քեզ կարոտում է, իսկ աշխարհի տարբեր ծեգերում գտնվող ցուցասրահներն էլ կանչում են քեզ....Դե, քեզ տեսնենք....


Комментариев нет:

Отправить комментарий