пятница, 27 декабря 2013 г.

2013 ԹՎԱԿԱՆ. ԱՐՎԵՍՏ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

2013-ն ինձ համար նոր ձեռքբերումների և ինքնաբացահայտման տարի էր: Այս տարի ես բազմաթիվ լավ ընկերներ-գործընկերներ ձեռք բերեցի: Վիրտուալ տարածքից շատերի հետ շփումը իրական  գործընկերության  ու բարեկամության վերածվեց:
Ես այսօր կուզենայի ներկայացնել իմ շատ սիրելի ընկերներից մեկին:Ծանո՞թ  նկար է` նույն ինքը` Արվեստ Գրականությունն է: Մեր վիրտուալ ընկերությանը սկսվել է 2011 թվականի դեկտեմբերից, վիրտուալ  համակրանքն այն ժամանակ , երբ Արվեստ Գրականությունը սկսեց հաճախակի կիսվել Վարպետիս նկարներով` նպաստելով էջի առաջխաղացմանը: Նա ինձ հոգեհարազատ դարձավ, երբ սկսեցի lurer.com կայքում կարդալ մեր արվեստի գործիչներին  նվիրված  նյութերը:  Հենց 2013 թվականից էլ սկսվեց  մեր  վիրտուալ շփումը` Արվեստ  Գրականությունն ինձ ինֆորմացիոն աջակցություն ցուցաբերեց բոլոր իմ նախաձեռնություններում`Արծրունյանի պատկերագրքից սկսված մինչև Կամոյի ցուցահանդեսը` մինչև որ մենք հանդիպեցինք իրական կյանքում: Առաջին անգամ իրար տեսանք  Կամոյի ցուցահանդեսի ժամանակ: Իսկ ամենավերջին հանդիպման ժամանակ էլ մեզ միացավ Քրիստինեի ամուսինը`Արմանը: Մենք միասին Իջևան մեկնեցինք` Էդուարդ Արծրունյանի <<Հայաստան>> որմնանկարը լուսանկարելու համար:
Երիտասարդ ամուսինները` Քրիստինե Աբրահամյանն ու Արման Հովհաննիսյանը, համատեղ ջանքերով  Magaghat .am կայքն են ստեղծել և հայանպաստ գործունեություն են վարում` հայկական մշակույթը, պատմությունը ներկայացնելու և տարածելու սրբազան գործով են զբաղվում: Ինձ համար հաճելի է, որ մեր կողքին իսկապես հայրենասեր, իրենց գործը պատվով իրականացնող  մարդիկ են ապրում ու նրանք իմ ընկերներն են: Քրիստինե և Արման, շնորհակալ եմ, որ Դուք կաք: Կանխավ շնորհավորում եմ Ձեր  2014 թվականը , թող այն Ձեզ համար նորանոր ձեռքբերումների, բոլոր երազանքների և նպատակների իրականացման տարի լինի: Սիրով`Անահիտ Կորյուն

Комментариев нет:

Отправить комментарий