суббота, 28 декабря 2013 г.

2013 ԹՎԱԿԱՆ. ԻՄ ՆՈՐ ԸՆԿԵՐՆԵՐԸ

ՀԱՍՄԻԿ ԹԵՔԳՈԶՅԱՆ
Հասմիկի հետ մեր վիրտուալ ընկերությունը  2013 թ. Էդուարդ Արծրունյանի էջի օգնությամբ է կայացել:
Նա մանկավարժ է, մանուկներին ձեռագործ է սովորեցնում`բարու և գեղեցիկի հետ է ծանոթացնում:
Մեր առաջին հանդիպումը մարտին է կայացել, այնուհետև հանդիպել ենք Վարպետի պատկերագրքի շնորհանդեսի ժամանակ` նա եկել էր փոքրիկների հետ, ովքեր Արծրունյան արվեստագետի հետ ծանոթացան: Ու այդպես ևս 2 անգամ: Հասմիկին շատ եմ սիրում իր լավատեսության,  նվիրվածության և  ինչու չէ  Վարպետիս այդքան սիրելու համար: Հասմիկ ջան, 2014 թվականին  քեզ ու քո ընտանիքին` որդուդ և հարսիկիդ, առողջություն , երջանկություն և մեծ հաջողություններ եմ մաղթում: Թող լինի այնպես, ինչպես դուք եք ցանկանում:


ՄԱՐԻԱՄ  ԳԱԲԱԶՅԱՆ
    Հրաշք նկարչի հրաշք դուստրը` վանաձորցի վաղամեռիկ նկարիչ Վիլիկ Գաբուզյանի բարի և արվեստասեր աղջիկը: Նրա հետ հենց այս տարի եմ ծանոթացել ու շատ տպավորվել: Մարիամ ջան, շատ-շատ եմ ուզում, որ դու երջանիկ լինես` թող 2014 թվականին քո ճշմարիտ  սերը գտնես`անվերջ սիրես ու սիրվես:
 ԼԻԴԱ ՍԱՐԳՍՅԱՆ
   
 Լիդայի հետ մեկ անգամ եմ հանդիպել` <<Արծրունյանական գլուխգործոցներ>> պատկերագրքի շնորհանդեսին էր եկել: Սակայն ՖԲ-ով շփվելու առիթներ բազմիցս են եղել:  Լիդան ինձ հիացնում է  իր համառությամբ, բնության և կենդանիների նկատմամբ անսահման սիրով` բավական չէ, որ  նա ամեն առավոտ ժամը 6-ին վազքով է զբաղվում, նաև Ծիծեռանակաբերդում բնակվող  փոքրիկ աղվեսներին է կերակրում: Լիդա ջան, քեզ շատ  սիրում եմ: Թող 2014 թվականին քո բոլոր նպատակերն ու երազանքներն իրականություն դառնան:






Комментариев нет:

Отправить комментарий