воскресенье, 29 декабря 2013 г.

2013 ԹՎԱԿԱՆԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ. ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Ֆեյսբուքն իրականում մեծ դերակատարում ունեցավ իմ կյանքում`վերջին 3 տարիների իմ աշխատանքը, բոլոր ձեռքբերումները թե գործի թե մարդկանց առումով այս հրաշալի վիրտուալ հարթակի օգնությամբ է կայացել:
Ես մի ընկեր ունեմ, ում ինքս եմ ընկերության առաջարկ արել դեռևս 2012 թվականի վերջում: Ես չգիտեի, թե իրականում նա ով է, պարզապես միջին տարիքի այս տղամարդը շատ համակրելի ինձ թվաց ու  ամեն անգամ նրա որևէ լուսանկարին կամ հղմանը լայք անելիս, ինձ մոտ տարօրինակ զգացողության էր առաջանում, թե այս մարդու հետ իրական կյանքում ես անպայման պիտի շփվեմ ու նա կարևոր դերակատարություն պիտի ունենա իմ կյանքում` և այդպես մոտավորապես շաբաթը մեկ անգամ,  շուրջ կես տարի :
Այդպես էլ եղավ: Իմ ֆեյսբուքյան ընկերոջ` Գագիկ Հարությունյանի աջակցությամբ, ով <<Բարբարոս>> հոլդինգի   նախագահն է,   2013 թվականին  իրականացան  երկու շատ  կարևոր  նախագծեր: Կյանքի կոչվեցին ՀՀ ժողովրդական նկարիչ Էդուարդ Արծրունյանի <<Արծրունյանական գլուխգործոցներ>> պատկերագրքի հրապարակումն ու շնորհանդեսները, ինչպես նաև տեղի ունեցավ գեղանկարիչ Կամսարի ցուցահանդեսը` կատալոգի ուղեկցությամբ: Թերևս այս երկու նախագծերով  <<Բարբարոսի>>  աջակցությունն անհատներին և կազմակերպություններին չի սահմանափակվում, ինչպես ասում են` սա երկու կաթիլն է օվկիանոսի:
Գագիկը   շատ հայ է, ճիշտ է, այս պահին գործի բերումով Հայաստանում չի ապրում, բայց բոլորիս հետ է, մեր մեջքին կանգնած է` արվեստագետի, բնապահպանի, հայ զինվորի, բոլոր հայ մարդկանց հետ  է: Ինձ վրա առանձնապես մեծ տպավորություն թողեց <<Բարբարոս>> հոլդինգի  աջակցությամբ և մտահղացմամբ իրականացված Մոնթե Մելքոնյանին նվիրված <<Ես կվերադառնամ>> գրական-երաժշտական երեկոն: Այն , թե ինչպիսի անուններ և ինչպիսի  որակ  տեսանք մենք բեմում,  դա հարցի մի կողմն է,   ամենից շատ ինձ  հիացրեց նրա  վերաբերմունքը դեպի երևույթը, սա շատ բան է խոսում մարդու մասին:
 Ու , վերջերս,  երբ  էլի հույսս կտրած մտածում էի, թե ինչ է լինելու, նա հայտնվեց ու ասաց` Անահիտ, չմտածես.  այս հարցը ևս լուծելու ենք..Ես Գագիկին հավատում եմ, այդ պատճառով էլ շատ հանգիստ եմ:
 Հարությունյանի  նման  մարդիկ շատ  չեն մեզանում `   այս հարցում նա  ինձ հետ համաձայն չէ: Վատ չեմ զգա, եթե այս պահին սխալված լինեմ: Կուզենամ, որ այս հայորդու օրինակը վարակիչ լինի շատերի համար` ընդամենը ցանկություն է հարկավոր ու մենք միացյալ ուժերով կարող ենք  օգտակար լինել մեր Հայրենիքին:
  Գագիկ, անչափ երախտապարտ եմ Ձեզ:  Կուզենամ, որ 2014-ին  ու ընդհանրապես ողջ կյանքում  առողջությունը, հաջողությունը և երջանկությունը Ձեր մշտական ուղեկիցները  լինեն: Գիտեմ, որ Ձեր երազանքը մեր Հայրենիքը բարգավաճ տեսնելն է` թող Աստված իրականություն դարձնի Ձեր երազած Հայաստանի տեսլականը:

Комментариев нет:

Отправить комментарий