среда, 27 ноября 2013 г.

ՌԱՖԻԿ ՌԱՖԱՅԵԼՅԱՆԻՆ ՀՅՈՒՐ


Երբ 1.5 ամիս առաջ Ռաֆիկ Ռաֆայելյանին նվիրված տեսանյութը հայտնվեց ինտերնետում, իմ ֆեյսբուքյան ընկերներից Անահիտ Թադևոսյանը միանգամից արձագանքեց` Ճիշտ է, չեմ կարող աջակցել գրքի հրատարակման հարցում, սակայն պապիկին շատ եմ ուզում կոստյում նվիրել և ահա Թուրքիայից օրերս տեղ հասավ պապիկի հագուստը և այն մենք այսօր տեղ հասցրինք:
  Տեղում պարզ դարձավ, որ հոկտեմբերի 10-ին  հարգարժան քաղաքապետին ուղարկված  Ռաֆիկ Ռաֆայելյանի դիմումը` այն է աջակցել գրքի հրատարակմանը, սկզբում քաղաքապետը  ուղարկել է Շենգավիթ համայնքի թաղապետարան, իսկ այնտեղից էլ  երկար ժամանակ պատասխան չստանալով` պ. Իսրայելյանի կինը` տիկին Անիկը , անձամբ զանգել  է թաղապետարան, որտեղից  էլ բանավոր կերպով հայտնել  են, որ համապատասխան միջոցներ չունենալու պատճառով չեն կարող օգնել, այսինքն` մերժել են:

Պարզվում է , որ Ռաֆիկ Իսրայելյանը  ոչ միայն հայտնաբերել է Էրեբունու սեփագիր արձանագրությունը, այլև մեծ ճանապարհ է անցել`ապրել է դաժան, բայց շատ հետաքրքիր կյանքով:
Ծնվել է 1928 թ. Լենինականում, փոքր տարիքում հորը որպես դաշնակցականի գնդակահարել են,  2 ամիս անց` հոր մահից հետո,  մայրը վշտից մահացել է` որբ թողնելով 7 զավակներին: Հետո  փոքրիկ Ռաֆիկը տեղափոխվել է Ջաջուռ`տեղի դպրոցում սովորելու նպատակով, ուր   իր հորաքույրը հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի է աշխատել: Ռաֆիկ Իսրայելյանն ու   Մինաս Ավետիսյանի էլ  համադասարանցներ են եղել, շատ մտերիմ ընկերներ և մինչև Մինասի մահը նրանց ընկերությունը չի ընդհատվել: Այսօր Ռաֆիկ Իսրայելյանի բնակարանում բազմաթիվ նկարների կարելի է հանդիպել, որոնք նա իր սիրելի ընկերոջ ստեղծագործություններից է արտանկարել`դրանցում ներդնելով իր յուրօրինակ մտածողությունը:


Ռաֆիկ Ռաֆայելյանը գյուղատնտեսական գիտությունների թեկնածու է, բազմաթիվ գյուտերի հեղինակ: Այսօր նա մի երազանք ունի`հրատարակել իր ստեղծագործությունների ժողովածուն: Հուսամ, որ մոտ ապագայում այն իրականություն կդառնա.....
http://www.haynews.am/hy/1381407695

Комментариев нет:

Отправить комментарий