четверг, 14 ноября 2013 г.

ՆԿԱՐԱԲՈՒՅՐ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ....

  Քնարիկ Վարդանյանի այս  էտյուդը իմ առաջին նկար-նվերն է `հավաքածուիս  առաջին ստեղծագործությունը :

Այն  ինձ են նվիրել  նկարչուհու ամուսինը` ՀՀ ժողովրդական արտիստ Դավիթ Պողոսյանը և նրա զարմուհի  Ադա Գաբրիելյանը `Քնարիկ Վարդանյանի հետմահու ցուցահանդեսը լուսաբանելու համար: Ես` նորաթուխս, գրիչը նոր-նոր ձեռքս վերցրած լրագրողս, ուրախությունից հալվեցի, երբ այս նկարը նվեր ստացա : Ճակատագիրն արդեն ինձ նախանշված ուղիով էր առաջնորդում...
Նկարից բացի   Դավիթ Պողոսյանը ինձ բազմաթիվ  լուսանկարներ, գրքեր , պատկերագրքեր ու կատալոգներ է նվիրել, որոնց շնորհիվ այն տարիներին իմ    գրադարանի հիմքն է դրվել:
Երբ  տխուր եմ ,միշտ   այս կտավին եմ նայում.  այն ինձ իմ ճանապարհի մեկնարկն է հիշեցնում` փոքրիկ, հետաքրքրասեր ու արվեստասեր  Անահիտին, ով  հենց այն տարիներին Գոհար Գասպարյանի, Տիգրան Լևոնյանի, Հասմիկ Պապյանի, Գեղամ Գրիգորյանի    հետ հարցազրույցի էր շտապում, այնուհետև Ազգային Պատկերասրահ  ու Նկարիչների Միություն վազում Սարյանի, Հակոբ Հակոբյանի, Էդուարդ Արծրունյանի,  Ասլամազյան քույրերի , Բենիկ Պետրոսյանի, Վազգեն Բաժբեուկ- Մելիքյանի ցուցահանդեսները դիտելու: Հոգ չէ, որ մութ ու ցուրտ տարիները նոր էինք շրջանցել ու ծնողներս էլ ուսումնառությանս վարձավճարը մի կերպ էին վճարում` ես իսկապես  իմ կյանքի ամենահրաշալի պահերն էի վայելում.....


Комментариев нет:

Отправить комментарий