пятница, 1 ноября 2013 г.

ԺԱԿ ԻՀՄԱԼՅԱՆ` ՀԱՅՏՆԻ ԱՆՀԱՅՏԸ (1922- 1978)

Այս պոլսահայ նկարչին  Հայաստանում գրեթե ոչ ոք չի ճանաչում, նրա մասին ոչ ոք չի խոսում` արվեստաբանները գոնե պարտավոր էին….Բայց հոգ չէ. Նրա մասին կխոսեն ուրիշները, նրա նկարները կցուցադրվեն ուրիշ երկրներում: Հենց վաղը  Մոսկվայում` հանրահայտ ՑԴԽ-ում, կբացվի նրա անհատական, հերթական ցուցահանդեսը` այս տարի արդեն երրորդը:
 Նախաձեռնությունը մասնավոր ցուցասրահի կողմից է` նկարչի մահվանից հետո ընտանիքն իր թշվառ  գոյությունը պահպանելու համար վաճառել է մեծ արվեստագետի  գրեթե ողջ ստեղծագործական ժառանգությունը: Ու հիմա հավաքորդը` տվյալ դեպքում մասնավոր ցուցասրահը, նկարչին հանրահռչակելու գործով է զբաղված` ՆԿԱՐՉԻ  նկարների գներն է բարձացնում` մեծ շահույթ  է հետապնդում: Սակայն  էստեղ են ասել` լավ է անում, ճիշտ է անում`գոնե կճանաչեն Իհմալյանին` նա դրան  արժանի է… Այս տարի Իհմալյանի  առաջին ցուցահանդեսը տեղի է ունեցել  մայիսին Ստամբուլում, որտեղ ներկայացված   պատկերագիրքի լուսանկարների հեղինակը Արա Գյուլերն էր:Այնուհետև ցուցահանդես օգոստոսին Մոսկվայում` նույն ՑԴԽ-ում, իսկ վաղն արդեն կրկին նույն վայրում` նոր գործերով ու արդեն նոր պատկերագրքով…Տպավորիչ է, չէ՞…
Ժակ Կարապետի Իհմալյանը ծնվել է 1922 թ. հունիսի 30-ին Ստամբուլում: 1936 թ. հանրահայտ թուրք նկարիչ Աբադդին Դինոյից սկսել է նկարչության դասեր  վերցնել: 1942 -1944 թթ.  2 տարում սովորել և ավարտել  է Ստամբուլի Գեղարվեստի ակադեմիան: 1944- 47 թթ. քաղաքական հայացքների պատճառով բանտ է նստել:1949 թ. գաղթել է Սիրիա, այնուհետև Բեյրութ և տեղի հայկական համայնքի դպրոցներում և վարժարաններում  նկարչություն է դասավանդել: 1956 թ. ընտանիքով տեղափոխվել է Լեհաստան, այնուհետև 1959 թ. ապրել և աշխատել է Չինաստանում, իսկ 1961 թ. վերջնահաստատվել է Մոսկվայում: 1963 թ. թուրքերեն է դասավանդել  Արևելյան լեզուների ինստիտուտում: 1974 թ. ԽՍՀՄ  Նկարիչների  Միության անդամ է:  Մահացել է 1978 թ. ապրիլին Մոսկվայում, հուղակավորվել է Երևանում:
P.S. Ներկայացված նկարներից  առաջին երեքը պահպանվում են Ազգային Պատկերասրահի պահոցներում: Նկարների մեծ մասը 70-ականների առաջին կեսին են ստեղծվել:


Комментариев нет:

Отправить комментарий