суббота, 19 октября 2013 г.

ՄԱՐԳԱՐԻՏԱ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ



Մարգարիտա Մանուկյանը քույրս է և հենց այս փաստն արդեն   կաշկանդում է ազատ արտահայտվել: Հիմա եթե գովասանքի բառեր շռայլեմ, կասեք` քույրն է, գովաբանում է: Սակայն եթե ես չխոսեմ նրա մասին, հապա` էլ ո՞վ, հատկապես որ այսօր նրա առաջին անհատական ցուցահանդեսն էր և  հնարավորություն էր ընձեռվել նրա աշխատանքները դիտել բոլորովին այլ հարթության մեջ:
 Դիլիջանի Շարամբեյանի  անվան Ժողովրդական ստեղծագործության կենտրոնում  բացված Մարգարիտայի ձեռագործ աշխատանքների  առաջին փոքրիկ  ցուցադրության ժամանակ  նրա գործերը կարծես շունչ էին առել` զրույցի բռնվել մեզ հետ: Թերևս Մարգարիտայի աշխատանքների ինքնատիպությունը նրա գունազգացողության , ինչպես նաև  նրա  բացառիկ ճաշակի ու նրբաոճության մեջ է:  Ավանդական համարվող կիրառական արվեստի այս տեսակը ժամանակի շունչն է առել նաև  այն հետաքրքիր կերպով ներկայացնելու շնորհիվ` Մարգարիտան օժտված է բացառիկ  կոմպոզիցիոն մտածողությամբ: Նա իր ստեղծած աշխատանքները համադրում է  գունային համապատասխան  միջավայրում` դրանց  յուօրինակ համ և բույր հաղորդելով:


Մարգարիտայի մոտ ձեռագործի նկատմամբ սերը դրսևորվել է դեռևս մանուկ հասակից: Վերջին տարիներին նա  մի նոր ոգևորությամբ  է վերսկսել ստեղծագործել և այսօր, երբ նրա անդրանիկ ցուցահանդեսն արդեն իրականություն է, կասկած չունեմ, որ հենց հիմա նա իր երկրորդ ցուցահանդեսի մասին է մտածում, թե  ինչ նոր մտքերով և գաղափարներով ներկայանա, իսկ ես էլ`  թե ինչպես ներկայացնեմ քրոջս հաջորդ անգամ:
Հոկտեմբերի 19-ը մեր կյանքում նշանավորվեց քրոջս `Մարգարիտայի  առաջին անհատական ցուցահանդեսով` մի հրաշալի գեղեցիկ օրով, որն անկասկած,  մեկնարկ կհանդիսանա հետագա ստեղծագործական հաջողությունների համար:



Комментариев нет:

Отправить комментарий