четверг, 26 сентября 2013 г.

էԴՈՒԱՐԴ ԱՐԾՐՈՒՆՅԱՆ. ԿՈՄԻՏԱՍԱԿԱՆ

Artsrunyan. Komitas. Thoughts 1986
Ուշ աշնան վերջին անձրևն է տեղում, օրն էլ ավարտին է մոտենում: Գառնեցի Գրիգոր բիձու տնից թխվող լավաշի բույրն է տարածվում  : Բոլորն անհամբեր սպասում են, թե երբ պիտի թոնրից հանվի վերջին լավաշը, որպեսզի ոտքերը կախեն թոնրի մեջ ու մի լավ տաքանան. կարծես այդ մի օրվա ջերմությունը պիտի ապահովի գալիք ձմեռվա ջերմությունը:

Որպես տան ավագ` Գրիգոր բիձեն առաջինն է առնում թոնրվա ջերմությունը: Նա այնքան է ընդարմացել, որ չքնելու համար իր սիրած երգն է երգում`<<Կռո՛ւնկ, ուստի՞ կուգաս>>:
<<Երևի Կոմիտասը էսպես շրջել է գյուղերով ու հաստատ ոտքերը թոնդրի մեջ դրած` հազար ու մի երգ է գրել ու մշակել>>` նայում է Գրիգոր բիձուն նրա տանը հյուրընկալված նկարիչը ու հաջորդ առավոտյան իր այս միտքը կտավի վերածում: Դա 1986-ն էր, այդ մասին մեզ է պատմում կտավը:
<<Ես շատ եմ սիրում երգել, Անո՛ ջան, ափսոս, որ հիմա չեմ կարող: Գիտես, Կոմիտասի մյուս կտավն էլ Վարդապետի մասին կարդալով ու Կոմիտաս լսելով եմ նկարել: Դու գիտես չէ՞, որ Կոմիտասը 300-հոգանոց ջահել աղջիկներից ու տղաներից ստեղծված երգչախումբ ուներ, ու բոլորը նրա մշակած մեր հրաշալի երգերն էին երգում: Հենց էդ երգերով էլ հաղթեցինք սարսափելի Եղեռնին, Անահի՛տ ջան,- ասում է Էդուարդ Արծրունյանը ու շարունակում,- էդ նկարներս չգիտես, թե ինչու պահոցներում են փակված, դժվար թե կարողանաս տեսնել>>:

Artsrunyan. Komitas. Collector of songs 1969

Սակայն ոչ միայն ինձ, այլև արվեստասեր հասարակությանը հնարավորություն ընձեռվեց Արծրունյանի անհատական ցուցահանդեսին տեսնել Կոմիտասին պատկերող այդ հրաշալի կտավները: 

Կոմիտասի մասին  Արծրունյանն այլևս չխոսեց ` սրտում կսկիծ կար`ախր, Կոմիտասին մեկ էլ իր միակ որմնանկարում էր պատկերել, իսկ որմնանկարն էլ `չկա` այդպես էին փոխանցել չարագործները.......Վարպետ ջան`Էդուարդ Արծրունյան ջան, քո բոլոր Կոմիտասներն էլ տեղում են` մեկը մեկից հրաշալի....Մեզ մնում է աչքի լույսի պես պահել-պահպանել դրանք......
Artsrunyan. Fresco ,,Armenia''1989


Комментариев нет:

Отправить комментарий