суббота, 7 сентября 2013 г.

ԴԻԼԻՋԱՆՈՒՄ` ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԱՐԱՄԲԵՅԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ



Դիլիջանն իմը դարձավ միայն չորրորդ այցելության ժամանակ:Երևի պատճառն այն էր, որ նախորդ այցերս շատ հպանցիկ էին և քաղաքը լիարժեք ճանաչելու և զգալու համար  քիչ ժամանակ եմ ունեցել:

Այս անգամ Դիլիջանն իմ մտապատկերում ամբողջացավ իր ճարտարապետական տեսքով ու սակավաթիվ, սակայն հրաշալի մշակութային օջախներով:Անկեղծ ասած, դրանք մեծ տպավորություն գործեցին հենց այնտեղ աշխատող նվիրյալ մարդկանց օգնությամբ, ովքեր ջանք ու եռանդ չէին խնայում իրենց քաղաքն ու մշակութային կենտրոնը  արժանվույն ներկայացնելու համար: 
Ինչպես պատմում է  թանգարանի նվիրյալ Անահիտը, թանգարանի ներկայիս շենքը ժամանակին ծառայել է որպես  բարեգործական հաստատություն, որը կառուցել և մարդկանց օգնելու վեհ նպատակներին է ծառայեցրել իշխանուհի Մարիամ Թումանյանը: Ըստ նրա , իշխանուհին և իր որդին  որդին թոքերի հիվանդություն են  ունեցել, ինչը  Դիլիջանում բուժվել է և նա իր  երախտագիտությունը քաղաքին բարեգործությամբ է    արտահայտել: Ի դեպ, իշխանուհին մեծ համակրանք է ունեցել մեր մեծ Պոետի` Հովհաննես Թումանյանի նկատմամբ: Վերջինս Դիլիջանում հաճախ  էր հանգստանում Մարիամ Թումանյանի ընկերակցությամբ, ավելին` իշխանուհու հովանավորությամբ էին լույս տեսնում նրա գրքերը: ..Զարմանալի ոչինչ չկա, որ Հովհաննես Շարամբեյանը իր ողջ կյանքը նվիրաբերել է ժողովրդական ստեղծագործությունների հավաքագրմանը, որի հիմման վրա  էլ հիմնադրվել են թանգարանի երևանյան և դիլիջանյան մասնաճյուղերը, որտեղ 12.000  նմուշ աշխատանքներ են պահվում: : Այսօր ևս թանգարանի ֆոնդը համալրվում է նոր աշխատանքներով,  որպես այդ ամենը հավաստող փաստ մենք թանգարանում ծանոթացանք ժողովրդական վարպետ Սոնա Անանյանի հետ, ում գործերը ևս   ցուցադրված էին:
Մարզերում նման հաստատություններ պահելը հեշտ գործ չէ, դրանք գոյություն ունեն միմիայն Անահիտի նման մարդկանց շնորհիվ:

Добавьте подписьԺողովրդական վարպետ Սոնա Անանյան, թանգարանի նվիրյալ Անահիտ, Մարգարիտա Մանուկյան

Комментариев нет:

Отправить комментарий