пятница, 21 июня 2013 г.

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԳՈՒՅՆԻ ՀԵՏ


 «Երկու շաբաթ է, ինչ ձեռքս վրձին չեմ վերցրել: Կար մի ժամանակ, երբ ամեն օր նկարում էի ու չէի պատկերացնում, թե կապրեմ մի օր առանց նկարելու: Հիմա հասկանում եմ, որ ամեն օր նկարում էի, քանի որ մշտական ոգևորության մեջ էի, այսինքն՝ դա բնական վիճակ էր ինձ համար»,- ասում է Քնարիկ Հովհաննիսյանը: Չնայած այդ ամենին՝ նրա արվեստանոցը լի է կտավներով. «Երբ երկար ժամանակ, երկար տարիներ աշխատում ես, ապա հետո գալիս է մի պահ, երբ պիտի կիսվես, քո ապրումները և հուզումները փոխանցես մարդկանց: Գրեթե 20 տարի է, ինչ անհատական ցուցահանդես չեմ ունեցել»,- իր մտորումներն է մեզ հետ կիսում արվեստագետը:

понедельник, 10 июня 2013 г.

ԱՐԱ ԲԵՔԱՐՅԱՆ - 100




                                                        

Արա Բեքարյանի մասին բազմիցս եմ լսել, Ազգային պատկերասրահում նրա միայն մի գործն եմ տեսել` << Աշտարակ>> կտավը, որը մեծ տպավորություն գործեց ինձ վրա: Այն տաք, պայծառ գույներով արված գործ էր.......Դա 5 տարի առաջ էր, դրանից հետո Բեքարյանի արվեստի հետ չեմ առնչվել, այսօր համացանցում պատահականորեն նրա նկարները աչքովս ընկան ու որոշեցի ներկայացնել արվեստասեր ընկերներիս :   Հատկապես շատ ուրախացա, որ ճիշտ պահին եմ անդրադառնում արվեստագետին` պարզվում է նկարչի 100-ամյա հոբելյանն է......

пятница, 7 июня 2013 г.

ԿԱՐԵՎՈՐԸ ՆԿԱՐԵԼՆ Է

 Տան դուռը բաց է: Նկարիչ Ալեքսանդր Գրիգորյանը հյուրի է սպասում: Հյուրն էլ ես եմ: Երբ նա տեսավ ինձ, միանգամից հարցրեց.
-         Քեզ հաստատ նկարել եմ, չէ՞:
-         Չէ, չեք նկարել,- հետևում է իմ պատասխանը:
Բա, ինչո՞ւ,- շարունակում է նա:

среда, 5 июня 2013 г.

ԽՆԿԵԼԻ Է ՀԻՇԱՏԱԿԸ ՔՈ


Մեր օրերում միակ վայրը, որ հիշեցնում է մեծանուն երգչուհուն, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի հարևանությամբ գտնվող նրա առանձնատունն է, որի մուտքի մոտ ամրացված հուշաքարը հիշեցնում է՝ այստեղ է ապրել ժողովրդական արտիստուհի Հայկանուշ Դանիելյանը: Այժմ այդ տանն է ապրում նրա դուստրը՝ Կոմիտասի անվան երաժշտանոցի երգեցողության ամբիոնի դասախոս, պրոֆեսոր, վաստակավոր դաշնակահարուհի Մարիաննա Հարությունյանը, ով ժամանակին  երգեցողության դասերն անցկացնում էր այն սենյակում, ուր տարիներ առաջ իր սաների հետ աշխատել է Հայկանուշ Դանիելյանը:   Երգչուհու  մեծադիր նկարի առջև` հանճարեղ Կոմիտասի երգերով էին  սկսում իրենց դասերը երիտասարդ արտիստները: