воскресенье, 10 марта 2013 г.

ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՇՏԱՊ ԿԱՐԳՈՎ ԼՈՈՒՐԵՆՍ ՋՈԶԵՖ Է ՀԱՐԿԱՎՈՐ….


 Լավ  նկարիչը համեստ չպիտի լինի` թող նա իր նկարների պես համարձակ  լինի…Թե չէ` ու՞մ է պետք այն թշվառ կյանքը, որով նա է  ապրում, հետո մեռնում  նույն  թշվառության մեջ ու վերջ` մոռացան նկարչին…….Մեկ-մեկ հրաշքներ էլ են պատահում` սա հենց այդ դեպքերից մեկն  է: Խեղճ Արթուր Փինաջյանը պիտի մահանար, որ հետմահու տեր-տիրական հայտնվեր նրա  ժառանգությանը`թեկուզ նրա հաշվին միլիոնատեր դառնալով, բայց գոնե նկարիչն անուն ձեռք բերեց ու նրա  արվեստը աշխարհով մեկ շրջանառվեց…


Վերջերս այս նկարչի անունը առաջիկա ցուցահանդեսի կապակցությամբ հաճախ է շրջանառվում, սակայն նրա մասին խոսակցությունները դեռևս 5 տարի առաջ  են սկսվել:Արթուր  Փինաջյանը  ծնվել է 1914 թ. Նյու- Յորքում` Արևմտյան Հայաստանից գաղթած ընտանիքումրկար տարիներ նա  ծաղրանկարչությամբ է զբաղվել, մասնակցել է Երկրորդ աշխարհամարտին` արժանանալով   Բրոնզե աստղի արիության համար: Այնուհետև  ողջ կյանքում  նկարչությամբ է զբաղվել: Ամուսնացած չլինելու պատճառով քույր ու եղբայր միասին են ապրելու քույրը մշտապես հոգ է տարել եղբոր մասին: Թերևս միայնությունը, ընտանիք  չունենալու փաստն է նկարչին անիքնավստահ դարձրել, երևի այդ  է պատճառը, որ  նա  քրոջը խնդրել է  իր մահից  հետո դեն նետել իր նկարները: Եվ , բնականաբար, քույրը չի իրականացրել նրա ցանկությունը….Սակայն 2005 թ. , երբ քույրը ևս վախճանվել է  , նրանց առանձնատունը վաճառքի է հանվել  և  ձեղնահարկում, ավտոտնակում գտնվող բոլոր նկարները դարձել են   նոր սեփականատիրոջ սեփականությունը:Վերջինս ԱՄՆ-ում հայտնի գրող  Լոուրենս Ջոզեֆն էր: Նա հայտնաբերելով Փինաջյանի նկարները` դրանք գնահատելու նպատակով հայտնի արվեստաբանների  է հրավիրել : Ու միանգամից պարզ է դառնում, որ Արթուր Փինաջյանը ոչնչով չի զիջում Վան Գոգին,Սեզանին,  Գոգենին ու Արշիլ Գորկուն: Նրա աշխատանքները արվեստի տեսաբանները  երկու ժամանակաշրջանի են առանձնացրել` վուդսթոքյան (1950 - 1973) և բելփորթյան (1974 - 1999): Առաջին շրջանի աշխատանքներն աչքի են ընկնում ավելի հագեցած գունային գամմայով, իսկ երկրորդ շրջանը` ավելի նոսր և թույլ գույներով: Լոուրենս Ջոզեֆը  կազմել է նկարչի աշխատանքների պատկերագիրքը: Այսօր Փինաջյանի մշակութային ժառանգությունը 30 միլիոն դոլար է գնահատվում: Գոնե լավ է, որ նկարչի բախտը հետմահու բերեց`հայտնվեց մեկը, ով շատ պատահականորեն տեր կանգնեց նկարչի ժառանգությանը`թեկուզ և միլինոավոր դոլարներ աշխատելու հաշվին` մեկ է`մենք մեր եղածին տեր կանգնել չգիտենք…….Մարդը մի քանի տարվա մեջ արդեն պատկերագիրք է տպագրել, մի շարք ցուցահանդեսներ կազմակերպել, նկարչի կայքը ստեղծել, իսկ մենք ինչպե՞ս ենք տեր կանգնում մեր նկարիչներին…….Շատ կուզենայի, որ Լոուրենս Ջոզեֆը  Հայաստան ժամաներ ու տեր կանգներ մեր նկարիչներին` թեկուզ մեռած….



Комментариев нет:

Отправить комментарий