вторник, 31 декабря 2013 г.

2013 ԹՎԱԿԱՆԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ. ԿԱՄՍԱՐ


          Կամոն այլևս   գործընկերը չէ` նա վաղուց արդեն  մեր ընտանիքի բարեկամն է դարձել:
Այնպես է ստացվել, որ 2013 թվականին տեղի ունեցած բոլոր կարևոր իրադարձությունների ժամանակ Կամսարը միշտ իմ կողքին կանգնած է եղել` Արծրունյանի  <<Արծրունյանական գլուխգործոցներ>> պատկերագրքից սկսած նույն Արծրունյանի<<Հայաստան>>  որմնանկարով վերջացրած:

воскресенье, 29 декабря 2013 г.

2013 ԹՎԱԿԱՆԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ. ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Ֆեյսբուքն իրականում մեծ դերակատարում ունեցավ իմ կյանքում`վերջին 3 տարիների իմ աշխատանքը, բոլոր ձեռքբերումները թե գործի թե մարդկանց առումով այս հրաշալի վիրտուալ հարթակի օգնությամբ է կայացել:

суббота, 28 декабря 2013 г.

2013 թվական.Իմ գյումրեցի գործընկերներ- ընկերները...

Գյումրին միշտ էլ ինձ համար ուրիշ է եղել` մանկությանս ու գեղեցիկ հուշերիս քաղաքն է: Ու, բանականաբար, գյումրեցիներին էլ այլ կերպ եմ վերաբերվում:Ի դեպ, նրանք էլ ինձ: Այդ մասին են խոսում փաստերը: Նախ, այս տարի  թե վիրտուալ և թե իրական կյանքում  ծանոթացել եմ հիմնականում երիտասարդ գյումրեցիների հետ: Վաղուց ծանոթ ընկերներիս հետ էլ կապերն ավելի են ամրապնդվել: Նախ կնշեմ անուններ, ում հանդիպել եմ Վարպետին նվիրված միջոցառման ժամանակ, ովքեր անյուհետև իրենց ներդրումն ունեցան Էդուարդ Արծրունյանի ֆեյսբուքյան էջի առաջխաղացման գործում: Երեխեք ջան, իմ աչքից չի վրիպել, որ Գյումրիի մեր միջոցառումից հետո Վարպետի էջին 100-ից ավել մարդիկ են լայք տվել: Կուզեմ նշել Մամիկոն Վարդերեսյանի, Դավիթ Աբդալյանի, Ստեփան Կակոսյանի, <<Ինֆոտան>> ղեկավար պ.Արմեն Պետրոսյանի, Կարինե Ավետիսյանի, Արթուր Էդարի    անունները` նրանց հետ միջոցառման ժամանակ եմ ծանոթացել: Վերջերս էլ մեծ սիրով շփվում եմ Լուիզա Պետրոսյանի հետ:  Սակայն կուզենամ առանձնացնել երկու անձանց, որոնց հետ մեր գործընկերային հարաբերություններն այլ մակարդակի վրա են եղել և որոնց կուզենայի երախտագիտությունս հայտնել:

2013 ԹՎԱԿԱՆ. ԻՄ ՆՈՐ ԸՆԿԵՐՆԵՐԸ

ՀԱՍՄԻԿ ԹԵՔԳՈԶՅԱՆ
Հասմիկի հետ մեր վիրտուալ ընկերությունը  2013 թ. Էդուարդ Արծրունյանի էջի օգնությամբ է կայացել:

пятница, 27 декабря 2013 г.

2013 ԹՎԱԿԱՆ. ԱՐՎԵՍՏ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

2013-ն ինձ համար նոր ձեռքբերումների և ինքնաբացահայտման տարի էր: Այս տարի ես բազմաթիվ լավ ընկերներ-գործընկերներ ձեռք բերեցի: Վիրտուալ տարածքից շատերի հետ շփումը իրական  գործընկերության  ու բարեկամության վերածվեց:

суббота, 14 декабря 2013 г.

ԻՄ ՍԻՐԵԼԻ ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ.....

Բախտ եմ ունեցել Գոհար Գասպարյանի հետ շփվելու թե որպես լրագրող և թե ուսանողուհի: Երջանիկ եմ, որ նրանից վոկալի դասեր եմ վերցրել: Ճիշտ է, ինձ չվիճակվեց երգչուհի դառնալ, սակայն նրա հետ շփումը և ամենակարևորը այն վերհուշը, որն այսօր դեմքիս ժպիտ է առաջացնում, իմ կյանքի ամենագեղեցիկ ձեռքբերումներից է: Գոհար Գասպարյանից հարցազրույցներ եմ վերցրել դեռևս առաջին կուրսից սկսած, երբ երգչուհին առողջ ու երջանիկ  էր, իսկ այս հոդվածը գրվել է այն ժամանակ, երբ Տիգրան Լևոնյանն արդեն մահացել էր: Իմ սիրելի Գոհար Միխայիլովնան  այդ ժամանակ շատ ընկճված  ու  աշխարհից խռովված էր: Անկեղծ ասած, այս հոդվածից հետո ես ինքս չցանկացա նրա հետ հանդիպել`ուզեցի, որ մեծն երգչուհին հիշողությանս մեջ մնա այնպիսին, ինչպիսին ես նրան առաջին անգամն եմ տեսել:

среда, 27 ноября 2013 г.

ՌԱՖԻԿ ՌԱՖԱՅԵԼՅԱՆԻՆ ՀՅՈՒՐ


Երբ 1.5 ամիս առաջ Ռաֆիկ Ռաֆայելյանին նվիրված տեսանյութը հայտնվեց ինտերնետում, իմ ֆեյսբուքյան ընկերներից Անահիտ Թադևոսյանը միանգամից արձագանքեց` Ճիշտ է, չեմ կարող աջակցել գրքի հրատարակման հարցում, սակայն պապիկին շատ եմ ուզում կոստյում նվիրել և ահա Թուրքիայից օրերս տեղ հասավ պապիկի հագուստը և այն մենք այսօր տեղ հասցրինք:

пятница, 15 ноября 2013 г.

ԿԱՄՍԱՐ

Կամսարը՝ որպես գեղանկարիչ, կայացել է անցած դարի 90-ական թթ., սակայն, ստեղծագործական դադարներով պայմանավորված (ստանձնելով Եղեգնաձորի երկրագիտական թանգարանի տնօրենի պաշտոնը), նրա անունը մի տեսակ դուրս է մղվել ժամանակակից կերպարվեստից: Բայց անհետևանք ու պատահական երևի ոչինչ տեղի չի ունենում. ամեն ինչ փոխկապակցված է ու փոխլրացման մեջ: Այդպես էլ Կամսար արվեստագետի մոտ է: Այսօր արվեստագետը այնպիսի ոգևորությամբ է վերսկսել ստեղծագործական աշխատանքը` կարծես ցանկություն ունի լրացնելու ողջ բաց թողնված ժամանակը:

воскресенье, 10 ноября 2013 г.

ՀԱՅԱԶԳԻ ԳՈԳԵՆԸ` ԱՐՄԱՆ ԹԱԹԵՎՈՍ ՄԱՆՈՒԿՅԱՆ 1904-1931

Արման Թաթևոս Մանուկյանը ծնվել է 1904 թ.Կոստանդնապոլսում: Նախնական կրթությունը ստացել է Մխիթարյանների միաբանությունում:Այնուհետև նրա ընտանիքը գաղթել է Ամերիկա, որտեղ նա նկարչության դասընթացների է մասնակցել, այնուհետև  գրաֆիկ դիզայնով`  գրքերի ձևավորմամբ  է զբաղվել: Նրա հետաքրքրության հիմնական առարկան  ծովն էր ու ծովի մարդիկ: 

ԱՐԾՐՈՒՆՅԱՆԱՎԱՐԻ.......


Վարպետիս հետ կապված հուշերն  այնքան շատ են, որ դրանք ժամանակ առ ժամանակ հիշողությանս ծալքերից շատ հանկարծակի դուրս են պրծնում ու ակամայից  ժպիտ առաջացնում:

пятница, 1 ноября 2013 г.

ԺԱԿ ԻՀՄԱԼՅԱՆ` ՀԱՅՏՆԻ ԱՆՀԱՅՏԸ (1922- 1978)

Այս պոլսահայ նկարչին  Հայաստանում գրեթե ոչ ոք չի ճանաչում, նրա մասին ոչ ոք չի խոսում` արվեստաբանները գոնե պարտավոր էին….Բայց հոգ չէ. Նրա մասին կխոսեն ուրիշները, նրա նկարները կցուցադրվեն ուրիշ երկրներում: Հենց վաղը  Մոսկվայում` հանրահայտ ՑԴԽ-ում, կբացվի նրա անհատական, հերթական ցուցահանդեսը` այս տարի արդեն երրորդը:

воскресенье, 27 октября 2013 г.

ՀԱԿՈԲ ԱՆԱՆԻԿՅԱՆ ( 1919- 1977 )

Հակոբ Անանիկյանը  լենինականյան գեղանկարչական դպրոցի հիմնադիրներից է : Նա ոչ միայն հրաշալի արվեստագետ , այլև նույնքան հրաշալի մանկավարժ է:  Դասավանդել է Լենինականի  Մերկուրովի անվան հանրահայտ գեղարվեստի  դպրոցում, որտեղ նրա դասարանում են սովորել Մինաս Ավետիսյանը, Էդուարդ Արծրունյանը, Աշոտ Հովհաննիսյանը, Աշոտ Մելքոնյանը և այլք: Նրա ստեղծած արվեստը պարզ է և  անմիջական `  նրա կտավներում  հին  Լենինականն է ` իր սովորություններով  ու ավանդույթներով, քաղաքի պատմությունը կերտող մարդկանցով:

суббота, 19 октября 2013 г.

ՄԱՐԳԱՐԻՏԱ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ



Մարգարիտա Մանուկյանը քույրս է և հենց այս փաստն արդեն   կաշկանդում է ազատ արտահայտվել: Հիմա եթե գովասանքի բառեր շռայլեմ, կասեք` քույրն է, գովաբանում է: Սակայն եթե ես չխոսեմ նրա մասին, հապա` էլ ո՞վ, հատկապես որ այսօր նրա առաջին անհատական ցուցահանդեսն էր և  հնարավորություն էր ընձեռվել նրա աշխատանքները դիտել բոլորովին այլ հարթության մեջ:

понедельник, 14 октября 2013 г.

ԱՇՈՏ ՄԵԼՔՈՆՅԱՆ


              ( 1930-2009 )

«Մարդասիրություն, նրբին բանաստեղծական աշխարհընկալում, ժամանակի սուր զգացողություն եւ նկարչական «մեղեդային» լեզվի ինքնատիպություն - այս ամենը Աշոտ Մելքոնյանի ստեղծագործության բնորոշ հատկանիշներն են»:
Մարիամ Այվազյան, արվեստաբանության դոկտոր

понедельник, 30 сентября 2013 г.

ԷԴՈՒԱՐԴ ԱՐԾՐՈՒՆՅԱՆ. ՄԻ ԴԻՄԱՆԿԱՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ


Այսօր առավոտյան իմ ֆեյսբուքյան ընկեր գյումրեցի  Միքայել Միքայելյանը գրեց, որ երեկ իր բարեկամներից մեկի տանը Վարպետիս` Էդուարդ Արծրունյանի դիմանկարներից է տեսել:    

четверг, 26 сентября 2013 г.

էԴՈՒԱՐԴ ԱՐԾՐՈՒՆՅԱՆ. ԿՈՄԻՏԱՍԱԿԱՆ

Artsrunyan. Komitas. Thoughts 1986
Ուշ աշնան վերջին անձրևն է տեղում, օրն էլ ավարտին է մոտենում: Գառնեցի Գրիգոր բիձու տնից թխվող լավաշի բույրն է տարածվում  : Բոլորն անհամբեր սպասում են, թե երբ պիտի թոնրից հանվի վերջին լավաշը, որպեսզի ոտքերը կախեն թոնրի մեջ ու մի լավ տաքանան. կարծես այդ մի օրվա ջերմությունը պիտի ապահովի գալիք ձմեռվա ջերմությունը:

суббота, 7 сентября 2013 г.

вторник, 27 августа 2013 г.

ԺԱՆՍԵՄԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ.......


93 տարեկան հասակում կյանքից հեռացավ ֆրանսահայ մեծանուն արվեստագետ Ժանսեմը` Հովհաննես Սեմերջյանը:
Նա ֆրանսիական արդի արվեստի ականավոր դեմքերից է:
Հովհաննես Սեմերջյանը ծնվել է Սելեզում, Բրուսայի մոտ, մետաքսագործի ընտանիքում: 1922-ին հալածանքների երկյուղից նրանց ընտանիքը գաղթում է Հունաստան: Ամուսնու վախճանվելուց հետո, մայրը` 1931-ին, որդու կոտրված ոտքը բուժելու նպատակով մեկնում է Ֆրանսիա, հաստատվում է Փարիզի Իսի լե Մուլինո արվարձանում: 

суббота, 20 июля 2013 г.

ՄԻ ՏԵՍԱԿ ԽԱՌԸ` ՏԽՐՈՒՐԱԽ....


25-50-97 հեռախոսահամարն եմ հավաքում ու հենց առաջին զանգից վերցնում են հեռախոսը` ալլոոոոո, ո՞վ է` միանգամից լսում եմ  ծերունական դողդոջուն, ծորուն  ու ինձ համար շատ թանկ  ձայնը…Վարպետս է`Էդուարդ Արծրունյանն է….Նա սիրում էր հեռախոսազանգերին պատասխանել, 6 տարի  տանը փակված մարդու համար դա շփման համար առաջին միջոցն էր…Մենք հաճախ էինք շփվում հեռախոսով`երբ չէի կարողանում նրան այցելության գնալ, զանգում որպիսությունն էի հարցնում…

понедельник, 1 июля 2013 г.

БЛАГОДАРЮ, АЛЕКСАНДР

        С третим глазом - Александром я познакомилась  по совету моего друга  эзотерика Валекса в январе этого года. По его словам, последний помогает людям в онлайн режиме приведить в порядок энергетическое поле, что было важно для меня в данный момент. И поскольку я живу далеко, это был идеальным вариантом решения вопроса. На самом деле, с помощью этого  метода,  шестой  чакры- аджны, человеку предоставляется возможность по полной мере владеть энергией своего тела и направлять его туда, где нужно. Именно таким образом регулируется жизнь во всех своих проявлениях.

пятница, 21 июня 2013 г.

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԳՈՒՅՆԻ ՀԵՏ


 «Երկու շաբաթ է, ինչ ձեռքս վրձին չեմ վերցրել: Կար մի ժամանակ, երբ ամեն օր նկարում էի ու չէի պատկերացնում, թե կապրեմ մի օր առանց նկարելու: Հիմա հասկանում եմ, որ ամեն օր նկարում էի, քանի որ մշտական ոգևորության մեջ էի, այսինքն՝ դա բնական վիճակ էր ինձ համար»,- ասում է Քնարիկ Հովհաննիսյանը: Չնայած այդ ամենին՝ նրա արվեստանոցը լի է կտավներով. «Երբ երկար ժամանակ, երկար տարիներ աշխատում ես, ապա հետո գալիս է մի պահ, երբ պիտի կիսվես, քո ապրումները և հուզումները փոխանցես մարդկանց: Գրեթե 20 տարի է, ինչ անհատական ցուցահանդես չեմ ունեցել»,- իր մտորումներն է մեզ հետ կիսում արվեստագետը:

понедельник, 10 июня 2013 г.

ԱՐԱ ԲԵՔԱՐՅԱՆ - 100




                                                        

Արա Բեքարյանի մասին բազմիցս եմ լսել, Ազգային պատկերասրահում նրա միայն մի գործն եմ տեսել` << Աշտարակ>> կտավը, որը մեծ տպավորություն գործեց ինձ վրա: Այն տաք, պայծառ գույներով արված գործ էր.......Դա 5 տարի առաջ էր, դրանից հետո Բեքարյանի արվեստի հետ չեմ առնչվել, այսօր համացանցում պատահականորեն նրա նկարները աչքովս ընկան ու որոշեցի ներկայացնել արվեստասեր ընկերներիս :   Հատկապես շատ ուրախացա, որ ճիշտ պահին եմ անդրադառնում արվեստագետին` պարզվում է նկարչի 100-ամյա հոբելյանն է......

пятница, 7 июня 2013 г.

ԿԱՐԵՎՈՐԸ ՆԿԱՐԵԼՆ Է

 Տան դուռը բաց է: Նկարիչ Ալեքսանդր Գրիգորյանը հյուրի է սպասում: Հյուրն էլ ես եմ: Երբ նա տեսավ ինձ, միանգամից հարցրեց.
-         Քեզ հաստատ նկարել եմ, չէ՞:
-         Չէ, չեք նկարել,- հետևում է իմ պատասխանը:
Բա, ինչո՞ւ,- շարունակում է նա:

среда, 5 июня 2013 г.

ԽՆԿԵԼԻ Է ՀԻՇԱՏԱԿԸ ՔՈ


Մեր օրերում միակ վայրը, որ հիշեցնում է մեծանուն երգչուհուն, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի հարևանությամբ գտնվող նրա առանձնատունն է, որի մուտքի մոտ ամրացված հուշաքարը հիշեցնում է՝ այստեղ է ապրել ժողովրդական արտիստուհի Հայկանուշ Դանիելյանը: Այժմ այդ տանն է ապրում նրա դուստրը՝ Կոմիտասի անվան երաժշտանոցի երգեցողության ամբիոնի դասախոս, պրոֆեսոր, վաստակավոր դաշնակահարուհի Մարիաննա Հարությունյանը, ով ժամանակին  երգեցողության դասերն անցկացնում էր այն սենյակում, ուր տարիներ առաջ իր սաների հետ աշխատել է Հայկանուշ Դանիելյանը:   Երգչուհու  մեծադիր նկարի առջև` հանճարեղ Կոմիտասի երգերով էին  սկսում իրենց դասերը երիտասարդ արտիստները:
        

пятница, 31 мая 2013 г.

ԱՇՏԱՐԱԿՈՏ ՕՐ.......


Աշտարակն էն քաղաքն է, որ 20 րոպեում ես հասնում .....Երեկ էլ էդպես եղավ` առավոտյան արթնացա ու մեկ գավաթ սուրճս հազիվ էի վերջացրել, երբ մտքովս էդ հրաշք քաղաքն անցավ`ավելի ճիշտ Կարմրավորն  ու Ուշիի Սուրբ Սարգիսն ինձ ինչ -որ բան ունեին ասելու: Ես էլ առանց որևէ մեկին բան ասելու, վեր կացա ու տնից դուրս եկա.....

пятница, 5 апреля 2013 г.

ԳՅՈՒՄՐԻԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԳԵՂԱՆԿԱՐԻՉՆԵՐԸ` ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ՂՈՒԿԱՍՅԱՆ



Համբարձում Ղուկասյանը ծնվել է 1953 թ. Լենինական քաղաքում ( այժմ Գյումրի)  : 1974 թ. ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան Գեղարվեստի ուսումնարանը գերազանցության դիպլոմով: 1980 թ.  ավարտել է Երևանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտը գերազանցության դիպլոմով` ստանալով գեղանկարիչ-մանկավարժի որակավորում:
1980-1988 թվականներին աշխատել է Գյումրու Մերկուրովի անվան  գեղարվեստի դպրոցում որպես գեղանկարի ուսուցիչ:
 1983 թ.  Խորհրդային Հանրապետությունների նկարիչների Միության անդամ է:
1984 թ.  ստացել է Սովետական Հայաստանի <<Հնգամյակի լավագույն որմնանկար>>-ի 1-ին մրցանակ: 1988 թ.  Հայաստանի  ԼԿԵՄ կենտկոմի <<Երիտասարդության  գեղագիտական դաստիարակության և հասարակական ակտիվ աշխատանքի համար>> պատվոգիր:
 1997 թ . Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի հիմնադրման օրվանից մինչ օրս, աշխատում է որպես տնօրեն: 2008 թ.  Գյումրու ժամանակակից արվեստի կենտրոնի փոխտնօրենն է:
2007 թ.  ստացել է դոցենտի կոչում:
2006 թ.   ստացել է <<Մշակույթի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի և երկարամյա գիտամանկավարժական գործունեության համար>> Հայաստանի Հանրապետության նախագահի շնորհակալագիր: 2011 թ.  արժանացել է <<Կրթության և գիտության ոլորտում ներդրած մեծագույն ավանդի >> ՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե հուշամեդալի:
Ունեցել է բազմաթիվ անհատական ցուցահանդեսներ Հայաստանում, Ֆրանսիայում, Հոլանդիայում, Լեհաստանի տարբեր քաղաքներում, Սիրիայում,Լիբանանում  և այլն: Նկարչի աշխատանքները գտնվում են տարբեր մասնավոր հավաքածուներում,ինչպես նաև տարբեր պատկերասրահների մշտական ցուցադրություններում:


пятница, 22 марта 2013 г.

ԳՅՈՒՄՐԻԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԳԵՂԱՆԿԱՐԻՉՆԵՐԸ` ԳԱՐԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Գարիկ  Մանուկյանը  ծնվել է  1958թ. մայիսի 5-ին Լենինականում /այժմ Գյումրի/ քաղաքում:
1969-1973թ.թ.- սովորել է  Ս. Մերկուրովի անվան նկարչական դպրոցում:
1973-1977թ.թ.- սովորել Է Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում:
1978-1984թ.թ.- սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում:
1986թ-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է:
1990-1994թ.թ.- աշխատել Է Լենինականի Վ.Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում, որպես գլխավոր նկարիչ:
1997թ-ից  Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի հիմնադրման օրվանից մինչ օրս դասավանդում Է մասնաճյուղում, իսկ 2003-2009թթ. ղեկավարել է այդ մասնաճյուղի գեղանկարչության և կիրառական զարդարվեստի ամբիոնը, 2003թ-ից մինչ օրս` գեղանկարչության ամբիոնը:
2004թ-ից  մինչ օրս աշխատում է  Գյումրու  <<Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում>> որպես տնօրեն:
     2007թ-ից  արվեստագիտության դոցենտ է:
1976թ-ից մասնակցում է  հանրապետական, միութենական և միջազգային ցուցահանդեսների:
Գարիկ Մանուկյանի աշխատանքները գտնվում են մասնավոր հավաքածուներում, ինչպես նաև մի շարք երկրների պատկերասրահների մշտական ցուցադրությանում:

воскресенье, 10 марта 2013 г.

ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՇՏԱՊ ԿԱՐԳՈՎ ԼՈՈՒՐԵՆՍ ՋՈԶԵՖ Է ՀԱՐԿԱՎՈՐ….


 Լավ  նկարիչը համեստ չպիտի լինի` թող նա իր նկարների պես համարձակ  լինի…Թե չէ` ու՞մ է պետք այն թշվառ կյանքը, որով նա է  ապրում, հետո մեռնում  նույն  թշվառության մեջ ու վերջ` մոռացան նկարչին…….Մեկ-մեկ հրաշքներ էլ են պատահում` սա հենց այդ դեպքերից մեկն  է: Խեղճ Արթուր Փինաջյանը պիտի մահանար, որ հետմահու տեր-տիրական հայտնվեր նրա  ժառանգությանը`թեկուզ նրա հաշվին միլիոնատեր դառնալով, բայց գոնե նկարիչն անուն ձեռք բերեց ու նրա  արվեստը աշխարհով մեկ շրջանառվեց…

суббота, 9 марта 2013 г.

ՆԱ ԷԼ ԳՆԱՑ.....


Տարօրինակն այն էր, որ մի ողջ շաբաթ Հակոբ Հակոբյանին զանգելու`Վարպետին այցելելու միտքն էր ուղեղումս պտտվում: Մտածում էի`շուտով նկարչի  90-ամյա հոբելյանն է`գնամ պարզապես ֆոտոռեպորտաժ պատրաստեմ` շատ չխոսեցնեմ ու չհոգնեցնեմ `պարզապես նրան նկարեմ իր արվեստանոցում`իր նկարների հետ……

вторник, 5 марта 2013 г.

ХУДОЖНИК ИЗ ХУДОЖНИКОВ


Художник писал свое последнее полотно, сам не зная об этом, не знал об этом никто. Красная роза у меня в руках, цыганская косынка, намотанная на мою голову - я наслаждалась блаженнейшим мгновением 2010 года. Под звуки голоса Фрэнка Синатры невозмутимо вечерел посленовогодний день.

воскресенье, 3 марта 2013 г.

KAMSAR- THE ARTIST OF ALL THE COLORS AND EMOTIONS


There is an artist, that is a master of two or three colors, more precisely just those two or three colors are theirs, but there are also those that are the artists of all colors. Kamsar is one of them. He can turn his emotions into colors and shift all of them onto a canvas. With his brush Kamsar gives life to our old ancestors living in the millennial petroglyphs and talks with us through them. They see often Miro’s influence in his painting.
 But in reality the origin of  Kamsar’s works of art is the art of petroglyphs. The artist has studied their  significance and symbols for many years and then introduced them to his art. And why no-one has ever thought that he was inspired by the petroglyph art- the artist asks.
My first relation with Kamsar’s art was  in 1994 via the picture “The Land and the Sky”. That is the meditation of the artist, his special dedication of life and his appeal for living in harmony.  Human being is  the procreation of heaven and earth, and he must never lose his balance. It must be maintained with optimism. The colors of the picture are just like this.

суббота, 2 марта 2013 г.

ԲԱՑԱՐՁԱԿ ՍԵՐՍ` ԳՅՈՒՄՐԻ


Գյումրին ծննդավայրս չէ` մանկությանս ու իմ առաջին սիրո քաղաքն է: Գյումրին ինձ համար Արամ պապս է ու Կորյուն հայրս, երկուսն էլ չկան, գնացել ձուլվել են այդ փոքրիկ քաղաքին ու դարձել նրա մի մասնիկը: Գյումրի չեմ գնում` առանց այդ երկու հրաշալի տղամարդկանց դատարկ է ինձ համար այդ քաղաքը: Հեռվից եմ սիրում այդ քաղաքը ու դա ավելի լավ է: Նա ինձ նոր զգացողություններ ապրելու հնարավորություններ է ընձեռում: Չնայած Երեւանը Գյումրիից հեռու է 126 կիլոմետրով, սակայն սարերի ու ձորերի տարբերություն կա: Ցանկացած գյումրեցի պոտենցիալ պոետ ու նկարիչ է, իսկ քանակն էլ որակ է տալիս: Ըդիկ մեր հողից ու ջրից է` համոզված են գյումրեցիները, կարեւորը ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ծնվելն է` հետո ուր էլ, որ լինեն ջրի երես են դուրս գալիս էդ գյումրեցիները:

суббота, 23 февраля 2013 г.

ԿԱՄՍԱՐ` ՄԻ ՆԿԱՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
















Տարիներ առաջ հայտնվեց բարեկամներիցս մեկը` ներկայանալով որպես արվեստի սիրահար: Որոշ ժամանակ անց , նա ցանկություն հայտնեց մի նկար պատվիրել, սակայն մի պայմանով` այն պիտի իրեն հոգեհարազատ թեմայով  ու իր ուզած ձևով նկարվի: Նա անգամ կանխավճար թողեց, որն ավելի պարտավորեցրեց ինձ: Բարեկամս ներկայացրեց իրենց հուզող թեման, նկարագրեց կտավի վրա պատկերվելիքը`նույնիսկ մանրամասնեց, թե որ գիծն ինչպես պիտի բարձրանա ու իջնի, ինչ ծավալի պիտի լինի կոմպոզիցիան: Միայն հասկացա, որ խոսքը ծննդի ու մահվան մասին էր և հենց այդ վայրկյանից ինքս իմ մեջ կաղապարվեցի: Խոստովանեցի, որ դժվար թե գործը գլուխ բերեմ ու առաջարկեցի վերցնել արդեն արված գործերիցս մեկը` չհամաձայնվեց: Երկար ժամանակ գործը ականջի ետև գցեցի, իսկ նա առիթը բաց չթողնելովայդ թեմայով  հրապարակային խոսակցություններ էր վարում: